Կանոնադրություն և Հաճախ տրվող հարցեր

ԿԱՆՈՆԱԴՐՈւԹՅՈւՆ

Հակիրճ կանոնադրություն (իմանալը պարտադիր է)

Կոնֆերանսի գործունեության նպատակները:
Կոնֆերանսի գործունեության նպատակներն են. համակարգչային հայազգի հասարակությանը հնարավորություն տալ համացանցում շփվել հայերենով՝ գրելով հայատառ:
Կոնֆերանսի մասնակիցների ուժերով իրականացնել օգտակար նախագծեր. մասնավորապես համակարգչային օպերացիոն համակարգերի, ծրագրերի հայացում (լեզուն և ոճը): Եվ, որ ամենակարևորն է՝ հայազգի հասարակության սկսնակ կամ անփորձ օգտվողներին օգնել բարձրացմնելու մասնագիտական կարողությունները՝ հայերեն մասնագիտական հոդվածների, գրառումների տեղադրման և մասնագիտական երկխոսությունների միջոցով:
Վերադառնալ սկիզբ

Կանոններ՝ գրանցման վերաբերյալ:
1. Կոնֆերանսում գրանցվելուց առաջ պարտադիր պետք է կարդալ և ծանոթանալ կոնֆերանսի կանոնադրությանը. այդ կանոնադրության դրույթներին ամբողջովին համաձայն լինելու դեպքում միայն նշել, որ կարդացել և ծանոթացել եք, ապա շարունակել գրանցումը:
2. Կոնֆերանսում գրանցվելիս պարտադիր պետք է ընտրել մականուն, որով գրանցված օգտվողները հանդես են գալիս կոնֆերանսում. այդ մականունն է երևում կոնֆերանսի օգտվողի կատարած գրառումների կողքին, կոնֆերանսի օգտվողների ցուցակում, օգտագործվում կոնֆերանս մտնելիս և այլն: Մականունը կարող է ըստ ցանկության համընկնել գրանցվող օգտվողի անվանը: Մականվան ընտրությունը պետք է համապատասխանի հետևյալ կանոններին.
՝2.1. Մականունը կարող է կազմված լինել միայն հայերեն և լատիներեն այբուբենի տառերից, թվանշաններից, մի քանի այլ գրանշաններից: Այլ այբուբենների (կիրիլական, վրացերեն, արաբերեն և այլն) տառերի օգտագործումը չի թույլատրվում:
՝2.2. Մականունը չպետք է պարունակի հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ:
՝2.3. Մականունը չպետք է պարունակի ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական կամ այլ մարմինների, ազգության, դավանանքի, հասարակության ինչ-որ խավի և այլնի նկատմամբ վիրավորական կամ ծաղրական արտահայտություն:
՝2.4. Մականունը չպետք է կազմված լինի միայն ոչ տառային գրանշաններից, կամ նրանում գերակշռեն միայն ոչ տառային գրանշանները, բացառությամբ այն դեպքերի, երբ արտահայտում է հատուկ իմաստ:
՝2.5. Մականունը չպետք է կազմված լինի միայն մեծատառերից, կամ նրանում գերակշռեն մեծատառերը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մեծատառերով է արտահայտվում մականվան իմաստը:
՝2.6. Գովազդային բովանդակությամբ մականունները (այդ թվում որպես մականուն վեբ կայքի հասցեների օգտագործումը) կարող է մերժվել կոնֆերանսի ղեկավարության կողմից:
՝2.7. Մականունը չի կարող պարունակել վարիչ, ադմին, ադմինիստրատոր, մոդեր, մոդերատոր, սուպերմոդերատոր, գերմոդերատոր և նման այլ, կոնֆերանսի գործունեության համար բացառիկ նշանակություն ունեցող բառեր, արտահայտություններ: Այդ բառերի ու արատահայտությունների ցուցակը չի հրապարակվում, դրանց կարևորությունը որոշում են կոնֆերանսի ղեկավարներն ու ընդունում համապատասխան որոշում:
՝2.8. Կոնֆերանսում մականունները եզակի են, այսինքն՝ անհնար է ընտրել մականուն, որով գրանցված օգտվող կոնֆերանսում արդեն կա, կամ ընտրված մականունը գրեթե համընկնում է արդեն գոյություն ունեցող մականուններից որևէ մեկին (օրինակ լեզվի տարբերությամբ կամ մեկ սիմվոլի, տառի տարբերությամբ):
3. Կոնֆերանսում գրանցվելիս պարտադիր պետք է նշել ճիշտ և գործող email հասցե: Այդ հասցեով ուղարկվելու է նամակ, առանց որը կարդալու և նրանում նկարագրված քայլերը կատարելու այցելուի գրանցումը չի հաստատվում:
4. Կոնֆերանսում գրանցված օգտվողները կոնֆերանսում ունենում են հատկագիր, որում կարող են լրացնել անձնական տվյալները: Անձնական տվյալները լրացնելը պարտադիր չէ, բայց լրացնելու դեպքում ճիշտ տվյալներ տալը պարտադիր է:
Վերադառնալ սկիզբ

Կանոններ կոնֆերանսից օգտվելու վերաբերյալ:
1. Ընդհանուր կանոններ
՝1.1. Չի թույլատրվում վիրավորել կամ ծաղրել կոնֆերանսի մյուս օգտվողներին, նրանց նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք, ֆորումի բանավեճերը տեղափոխել վեճի, հարաբերություններ պարզելու, կռվի հարթություն:
՝1.2. Չի թույլատրվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր օգտագործել հայհոյանքներ: Այս կետը կարող է խախտվել միայն բացառիկ դեպքերում, երբ նման բառերի օգտագործումից է կախված գրառման իմաստը: Այդպիսի գրառումների բացառիկությունը որոշում են կոնֆերանսի ղեկավարները, դրանց արդյունքում գրառման հեղինակները կարող են դիտողություններ ստանալ, դիտողությունների հիման վրա անհրաժեշտության դեպքում կոնֆերանսից հեռացվել: Այդպիսի գրառումներից առաջ պարտադիր պետք է առկա լինի «Պարունակում է անպարկեշտ բառեր կամ արտահայտություններ» նախադասությունը:
՝1.3. Չի ողջունվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր ոչ նորմատիվ բառապաշարի, ժարգոնի օգտագործումը:
՝1.4. Չի թույլատրվում որպես կցորդ կամ ֆորումում այլ կերպ տեղադրել, որպես ավատար կամ հատկագրի լուսանկար օգտագործել էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ, վիրավորական, հանցագործության կամ թշնամանքի դրդող նկարներ, ինչպես նաև համանման բովանդակությամբ տեքստեր:
՝1.5. Չի թույլատրվում ֆորումում տեղադրել այնպիսի նյութեր, որոնք կարող են այլոց դրդել հանցագործության, նրանց մեջ սերմանել ատելություն կամ թշնամանք, կամ ինչ-որ անօրինական գործողության կոչ են:
՝1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:
՝1.7 Առանց կոնֆերանսի ղեկավարության հատուկ թույլտվության չի թույլատրվում տեղադրել գովազդային նյութեր՝ ցանկացած տեսքով, այդ թվում՝ գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, կցորդներում, ստորագրություններում, հատուկ կարգավիճակներում, ավատարներում, անձնագրի լուսանկարներում և այլուր:
՝1.8. Չի թույլատրվում հրապարակել պետական գաղտնիք պարունակող և (կամ) այլ կարգի գաղտնի նյութեր:
Վերադառնալ սկիզբ

2. Կանոններ՝ գրառումներ կատարելու վերաբերյալ
՝2.1. Չեն թույլատրվում միայն մեծատառերով կատարված գրառումները և գրառումներ, որոնցում գերիշխում են մեծատառերը: Դրանք թույլատրվում են միայն բացառիկ դեպքերում, երբ դրանցից է կախված գրառման իմաստը:
՝2.2. Չեն թույլատրվում ոչ հայատառ գրառումերը:
՝2.3. Թեմայում չի թույլատրվում կատարել գրառում, որը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը, շեղում է թեմայից:
՝2.4. Չեն թույլատրվում ոչ հայերեն գրառումները, կամ գրառումները, որոնք պարունակում են ոչ հայերեն բառեր, արտահայտություններ, նախադասություններ՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
- եթե հրապարակվում է կոնֆերանսի օգտվողի օտար լեզվով գրած ստեղծագործությունը,
- եթե օտար լեզվով տեքստը ինչ-որ հոդվածից, գրքից կամ այլ տեղից մեջբերում է և կարևոր է տվյալ թեմայի կամ քննարկման համատեքստում (այս դեպքում գրառման մեջ պետք է նաև բերվի մեջբերվող տեքստի ամբողջական կամ համառոտ բովանդակությունը՝ հայերենով),
- եթե գրառման մեջ օգտագործվել է օտար բառ կամ արտահայտություն, որի հայերեն թարգմանությունը լավ չի արտահայտում բառի (արտահայտության) իմաստը, կամ որի հայերեն թարգմանությունը չկա, կամ որի թարգմանությունը հայտնի չէ հեղինակին,
- եթե օտար լեզվով բառը, արտահայտությունը, նախադասությունը կամ տեքստը բերվում է հայերեն համարժեքի հետ համեմատության մեջ դնելու համար,
- եթե այդպիսի գրառումները արվել են հատուկ թեմաներում, որոնցում կոնֆերանսի ղեկավարները թույլատրել են օտար լեզվով գրաոումները,
- որոշ այլ, չկանխատեսված դեպքերում:
՝2.5. Չեն ողջունվում ոչ բովանդակալից գրառումները, եթե անգամ դրանք համապատասխանում են թեմայի բովանդակությանը:
՝2.6. Չեն ողջունվում անբովանդակ (միայն զգացմունքներ արտահայտող, միայն սմայլերից կամ բացականչական արտահայտություններից կազմված, գրանշանների իմաստից զուրկ խմբից կազմված և այլն) գրառումներ:
՝2.7. Չեն ողջունվում անընթեռնելի գրառումները, կախված
- տեքստը շարադրելու ոճից,
- կատարված մեծաքանակ տառասխալներից,
- կետադրական սխալներից,
- տեքստը ձևաչափելու ոճից, մասնավորապես՝ որոշ դեպքերում տեքստերի համար ընտրված գույնը, տառատեսակը, տառերի չափը:
՝2.8. Չի թույլատրվում գրառումներում չարաշահել սմայլերի և (կամ) նկարների քանակը:
Վերադառնալ սկիզբ

3. Կանոններ՝ թեմաներ ստեղծելու վերաբերյալ
՝3.1. Չի թույլատրվում թեմաների ստեղծումը թեմայի բովանդակությանը չհամապատասխանող բաժնում:
՝3.2. Չի թույլատրվում նույն թեմայի ստեղծումը միաժամանակ մի քանի բաժիններում:
՝3.3. Թեման ստեղծելուց առաջ համապատասխան բաժնում և ընդհանուր ֆորումում անհրաժեշտ է կատարել որոնում, և նույն բովանդակությունը ունեցող այլ թեմայի առկայության դեպքում պետք է ոչ թե նոր թեմա բացել, այլ գրառումը կատարել արդեն գոյություն ունեցող թեմայում:
՝3.4. Թեմաներին պետք է տալ նրա բովանդակությունը լավ ներկայացնող և իմաստալից վերնագրեր: Չեն ողջունվում «Օգնե՛ք» տիպի վերնագրերը:
՝3.5. Թեմայի վերնագիրը չպետք է լինի միայն մեծատառերով, կամ նրանում գերակշռեն միայն մեծատառերը:
՝3.6. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայատառ:
՝3.7. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայերեն և միայն բացառիկ դեպքերում, անհրաժեշտության դեպքում, օտար լեզվով:
Վերադառնալ սկիզբ

4. Կանոններ՝ հարցումներ ստեղծելու վերաբերյալ
՝4.1. Հարցումը պետք է համապատասխանի թեմայի բովանդակությանը:
՝4.2. Հարցումը պետք է լինի հստակ ձևակերպված, և նրանում պետք է ներառվեն հարցման բոլոր հնարավոր պատասխանները և (կամ) առկա լինի «այլ տարբերակ» տիպի կետը:
՝4.3. Հարցման հարցը և տարբերակները չպետք է կազմված լինեն միայն մեծատառերից, կամ նրանցում գերիշխեն մեծատառերը:
՝4.4. Հարցման հարցը և տարբերակները պետք է լինեն հայատառ:
՝4.5. Հարցման հարցը և տարբերակները պետք է լինեն հայերեն և միայն բացառիկ դեպքերում, անհրաժեշտության դեպքում օտար լեզվով:
Վերադառնալ սկիզբ

Կոնֆերանսի օգտվողների իրավունքներն ու պարտականությունները
Պարտականությունները
Կոնֆերանսի բոլոր օգտվողները գրանցման պահին ընդունում են կոնֆերանսի կանոնադրությունը և պարտավոր են կոնֆերանսին մասնակցելու ընթացքում գործել այդ կանոնադրության դրույթներին համապատասխան:
Կոնֆերանսի բոլոր օգտվողները պարտավոր են կոնֆերանսում գրառումներ կատարելու և հաղորդակցվելու ընթացքում իրենց պահել կոռեկտ, ներկայացնել իրենց տեսակետն ու դիրքորոշումը, այլ ոչ թե պնդել ու պարտադրել այն:
Կոնֆերանսի մոդերատորները պարտավոր են այն բաժնում, որտեղ մոդերատոր են, իսկ գերմոդերատորներն ու վարիչները բոլոր բաժիններում, իրենց հնարավորությունների սահմանում հետևել, որ կոնֆերանսի կանոնադրության խախտումներ չլինեն, իսկ այդ խախտումների առկայության դեպքում օրենքի և իրավունքների սահմաններում ձեռնարկել համապատասխան քայլեր:
Կոնֆերանսի մոդերատորները, գերմոդերատորները և վարիչները պարտավոր են լինել անաչառ, չչարաշահեն իրենց պաշտոնն ու հավելյալ տեխնիկական լիազորությունները:
Վերադառնալ սկիզբ

Իրավունքները
Կոնֆերանսի բոլոր օգտվողներն իրավունք ունեն կոնֆերանսի կանոնադրության շրջանակներում ազատ և անկաշկանդ հաղորդակցվել ֆորումում, ցանկացած հարցի շուրջ համապատասխան թեմայում արտահայտել սեփական կարծիքը, պատասխանել ֆորումում առաջադրված հարցերին, առաջադրել հարցեր, թեմաներ, հարցումներ:
Կոնֆերանսի բոլոր օգտվողները իրավունք ունեն մոդերատորի կամ գերմոդերատորի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին կամ ինքնաառաջադրվել, իսկ կոնֆերանսի ղեկավարները, կախված հանգամանքներից, տվյալ թեկնածուին կա՛մ կնշանակեն մոդերատոր (գերմոդերատոր), կա՛մ կմերժեն նրա թեկնածությունը, կամ էլ կկազմակերպեն բաց կամ փակ քվեարկություն:
Կոնֆերանսի բոլոր օգտվողներն իրավունք ունեն առաջարկել թեմատիկ բաժինների նոր խմբեր, թեմատիկ բաժիններ կամ ենթաբաժիններ, իսկ կոնֆերանսի ղեկավարները, կախված հանգամանքներից, կա՛մ կբացեն այդ խմբերը, թեմատիկ բաժինները կամ ենթաբաժինները, կա՛մ կմերժեն առաջարկը, կա՛մ էլ կկազմակերպեն բաց կամ փակ քվեարկություն:
Կոնֆերանսի բոլոր օգտվողներն իրավունք ունեն կոնֆերանսի ղեկավարությանը բողոքարկել կոնֆերանսի մոդերատորների և գերմոդերատորների կատարած դիտողություններն ու զգուշացումները, եթե գտնում են, որ դրանք արվել են անտեղի կամ ելնելով անձնական հարաբերություններից:
Կոնֆերանսի բոլոր օգտվողներն իրավունք ունեն կոնֆերանսի ղեկավարությանը բողոքարկել կոնֆերանսի մոդերատորների և գերմոդերատորների կատարած գործողությունները, եթե գտնում են, որ տվյալ գործողությունը արվել է անտեղի և (կամ) կոնֆերանսի կանոնադրության խախտում է:
Կոնֆերանսի բոլոր օգտվողներն իրավունք ունեն առաջարկել կոնֆերանսի գործունեությանը վերաբերող նորություններ, ֆորումում փոփոխություններ կատարելու առաջարկներ և այլ ձևերով մասնակցել կոնֆերանսի գործունեությանը:
Կոնֆերանսի բոլոր օգտվողներն իրավունք ունեն բողոքարկել կոնֆերանսի օգտվողի հեռացումը՝ փորձելով արդարացնել վերջինիս, բայց վերջնական որոշումը ընդունում են կոնֆերանսի վարիչները:
Կոնֆերանսի մոդերատորները իրավունք ունեն այն բաժիններում, որտեղ մոդերատոր են, իսկ գերմոդերատորները և վարիչները բոլոր բաժիններում.
փակել այն թեմաները, որոնցում կատարվել է կոնֆերանսի կանոնների խախտում,
ըստ անհրաժեշտության՝ վերաբացել փակված թեման,
ջնջել այն թեմաները, որոնցում կատարվել է կոնֆերանսի կանոնների խախտում և (կամ) չի պարունակում կարևոր կամ հետաքրքիր տեղեկատվություն,
ըստ անհրաժեշտության՝ փոխել թեմայի վերնագիրը, եթե թեման չի փակվում կամ ջնջվում, բայց վերնագիրը հանդիսանում է կոնֆերանսի կանոնների խախտում,
համապատասխան թեմատիկ բաժին տեղափոխել այն թեմաները, որոնք չեն համապատասխանում տվյալ թեմատիկ բաժնին,
անհրաժեշտության դեպքում թեման դարձնել կարևոր կամ հանել կարևորությունից
ըստ անհրաժեշտության՝ թեմաները բաժանել 2 և ավելի թեմաների,
ըստ անհրաժեշտության՝ միացնել 2 և ավելի թեմաները,
խմբագրել կոնֆերանսի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
ըստ անհրաժեշտության՝ ջնջել կոնֆերանսի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
ըստ անհրաժեշտության՝ կցել 2 և ավելի գրառումները,
ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ գրառումներ տեղափոխել այլ թեմա,
ըստ անհրաժեշտության՝ թեմային ավելացնել հարցում,
ըստ անհրաժեշտության՝ խմբագրել հարցումները, ավելացնել քվեարկության նոր կետ (կետեր), վերացնել որոշ կետեր,
ըստ անհրաժեշտության՝ փակել հարցումը կամ ընդհանրապես հանել,
ըստ անհրաժեշտության՝ գրառման միջից հեռացնել կցորդ(ներ)ը,
կոնֆերանսի օգտվողներին դիտողություն կամ զգուշացում անել, եթե նրա կատարած գրառումը կամ բացած թեման (հարցումը) կոնֆերանսի կանոնադրության խախտում է, և որոշ այլ չկանխատեսված դեպքերում,
կոնֆերանսից հեռացնել գրանցված օգտվողներին՝ կախված նրանց վարվեցողությունից, կատարած խախտումներից և այլն:
Վերադառնալ սկիզբ

Կոնֆերանսի պատժամիջոցները
Կոնֆերանսի օգտվողները կանոնադրության կատարած խախտումների համար (կախված խախտումի չափից) կարող են.
ընդմիշտ կամ ժամանակավոր հեռացվել կոնֆերանսից,
զրկվել որոշ տեխնիկական լիազորություններից:
Կոնֆերանսի մոդերատորները և գերմոդերատորները կատարած խախտումների համար (կախված խախտումի չափից) կարող են.
տեղափոխվել կոնֆերանսի «Շարքային օգտվողներ» ենթախումբ,
ընդմիշտ կամ ժամանակավոր հեռացվել կոնֆերանսից,
զրկվել որոշ տեխնիկական լիազորություններից:
Կոնֆերանսի օգտվողների, մոդերատորների և գերմոդերատորների կատարած խախտումները և կիրառված պատժամիջոցները կարող են հրապարակվել հատուկ այդ նպատակով բացված թեմաներում:
Վերադառնալ սկիզբ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ (ՀՏՀ)

Մուտք կոնֆերանս և գրանցում

Ինչ՞ու չեմ կարողանում մուտք գործել:
Գոյություն ունի մի քանի հնարավոր պատճառներ: Ամինից առաջ համոզվեք, որ դուք ճիշտ եք մուտքագրում օգտվողի մականունը և գաղտնաբառը: Եթե տվյալները ճիշտ են մուտքագրված՝ կապվեք վարիչի հետ, որպեսզի պարզեք չի փակվել արդյոք կոնֆերանսի մուտքը ձեզ համար: Հնարավոր է նաև, որ վարիչը ճիշտ չի կայել (կարգավորել) կոնֆերանսի ընտրանքները(պարամետրերը)՝ կապվեք նրա հետ ուղղելու համար:
Վերադառնալ սկիզբ

Ընդհանրապես ինչ՞ու է պետք ինձ գրանցվել:
Դուք կարող եք դա չանել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է վարիչը կայել կոնֆերանսը՝. պետք է դուք գրանցվեք, որպեսզի տեղադրեք գրառում, թե ոչ: Բոլոր դեպքերում գրանցումը ձեզ տալիս է լրացուցիչ հնարավորություններ, որոնք անմատչելի են անանուն օգտվողներին. ավատարներ, անհատական նամակագրություն, email նամակների ուղարկում, մասնակցություն խմբերին և այլն: Գրանցումը ձեզնից կխլի մեկ-երկու րոպե, ուստի խորհուրդ ենք տալիս գրանցվել:
Վերադառնալ սկիզբ

Ինչ՞ու է ինձնից ժամանակ առ ժամանակ պահանջվում կրկնել անվան և գաղտնաբառի մուտքագրում:
Եթե դուք Հիշել և ինքնաբար մուտք գործել մուտքի տողի վանդակում նշում չեք կատարել, ապա կոնֆերանսում դուք ձեր անունով կարող եք մնալ միայն որոշակի սահմանափակ ժամանակ: Դա արվել է նրա համար, որպեսզի ուրիշները չկարողանան օգտագործել ձեր հաշիվը: Որպեսզի դուք ստիպված չլինեք ամեն անգամ մուտքագրել օգտվողի մականունը և գաղտնաբառը, դուք կարող եք վերոհիշյալ տողի վանդակում նշում կատարել: Խորհուրդ չի տրվում դա կիրառել ընդհանուր օգտագործման համակարգիչների վրա, օրինակ գրադարաններում, ինտերնետ-սրճարաններում, համալսարանում և այլն: Եթե Հիշել և ինքնաբար մուտք գործել տողը բացակայում է, նշանակում է վարիչը անջատել է այդ գործառույթը:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս անել, որ ես չհայտնվեմ գործուն օգտվողների ցուցակում:
Անձնական բաժնի ընտրանքներում դուք կգտնեք Թաքցնել իմ ներկայությունը կոնֆերանսում կայանքը: Ընտրեք Այո և ձեզ կտեսնեն միայն վարիչները, մոդերատորները և դուք՝ ինքներդ ձեզ: Մնացած բոլորի համար կլինեք թաքնված օգտվող:
Վերադառնալ սկիզբ

Ես մոռացել եմ գաղտնաբառը:
Խուճապի մի մատնվեք: Չնայած գաղտնաբառը հնարավոր չէ վերականգնել, բայց հեշտությամբ կարելի է ստանալ նորը: Անցեք կոնֆերանսի մուտքի էջին և կտտացրեք Գաղտնաբառը մոռացել եք՞ կարճատին: Հետեւեք հրահանգներին և շուտով կարող եք նորից մուտք գործել կոնֆերանս:
Վերադառնալ սկիզբ

Ես հենց նոր եմ գրանցվել, բայց չեմ կարողանում մուտք գործել:
Սկզբից ստուգեք ձեր օգտվողի մականունն ու գաղտնաբառը: Եթե նրանք ճիշտ են, ապա հնարավոր է երկու վարկած: Եթե COPPA աջակցումը միացված է և գրանցման ժամանակ նշել եք, որ դուք 13 տարեկանից փոքր եք, ապա հետևեք ստացած հրահանգներին: Որոշ կոնֆերանսներում պահանջվում է, որպեսզի բոլոր նոր հաշիվները գործունացվեն օգտվողների կամ վարիչների կողմից՝ մինչև համակարգ մուտք գործելը: Այդ տեղեկությունները ցուցադրվում է գրանցման գործընթացում: Եթե ձեզ ուղարկվել է email-նամակ՝ հետեւեք ստացած հրահանգներին: Եթե email-նամակ չի ստացվել, ապա հնարավոր է, որ դուք նշել եք ոչ ճիշտ email հասցե կամ այն արգելափակված է սպամ-զտիչով: Եթե համոզված եք, որ մուտքագրել եք ճիշտ email հասցե՝ փորձեք կապվել վարիչի հետ:
Վերադառնալ սկիզբ

Ես գրանցվել եմ անցյալում, բայց այլևս չեմ կարողանում մուտք գործել:
Հնարավոր է վարիչը ինչ որ պատճառով ապագործունացրել կամ ջնջել է ձեր հաշիվը: Բացի դրանից, շատ կոնֆերանսներում ժամանակ առ ժամանակ ջնջում են այն հաշիվները, որոնք երկար ժամանակ գրառումներ չեն թողնում՝ տվյալների բազայի չափերը փոքացնելու նպատակով: Եթե դա այդպես է, ապա փորձեք նորից գրանցվել և գործուն մասնակցություն ունենալ կոնֆերանսում:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է COPPA-ն:
COPPA (Child Online Privacy and Protection Act of 1998, Ինտերնետում երեխայի անձի իրավունքների պաշտպանության որոշում 1998թ, Акт о защите частных прав ребёнка в интернете от 1998 г. ) : Պահանջներ ներկայացնող ԱՄՆ-ի օրենք է այն ինտերնետ-կայքերին , որոնք կարող են տեղեկություններ հավաքել 13 տարեկանը չլրացած անչափահաս երեխաներից, ինչի համար պետք է ունենան ծնողների գրավոր համաձայնությունը: Թույլատրելի է այլ տեսակի հաստատման առկայություն, այն է՝՝ խնամակալը թույլատրում է անհատական տեղեկություններ հավաքել 13 տարեկանը չլրացած անչափահաս երեխաներից: Եթե դուք համոզված չեք, որ սա վերաբերվում է ձեզ, կամ կոնֆերանսում գրանցվողներին, կամ իրեն՝ կոնֆերանսին, ապա դիմեք իրավախորհրդատուի օգնությանը: Ուշադրություն դարձրեք, որ phpBB Group-ը չի կարող ապահովել իրավաբանական խորհրդատվություններ և չի հանդիսանում իրավաբանական հարաբերությունների կողմ բացի ստորև նշվածից:
Դիտողություն. Հայաստանի հանրապետությունում (ինչպես նաև Ռուսաստանում) սույն որոշումը իրավական ուժ չունի:
Վերադառնալ սկիզբ

Ինչ՞ու ես չեմ կարող գրանցվել:
Հնարավոր է կոնֆերանսի վարիչը ձեր IP հասցեն արգելափակել է կամ արգելել է այն անունը, որով դուք փորձում եք գրանցվել: Վարիչը կարող է նաև արգելել նոր օգտվողների գրանցումը: Օգնության համար դիմեք կոնֆերանսի վարիչին:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է անում «Ջնջել կոնֆերանսի թխուկները» գործառույթը:
Ջնջում է ստեղծված բոլոր թխուկները, որոնք թույլատրում են ձեզ մնալ գործունացված այս կոնֆերանսում, ինչպես նաև կատարում է ուրիշ գործառույթներ՝ ինչպիսին է հետևել կարդացված գրառումներին, եթե վարիչը միացրել է այդ հնարավորությունը: Եթե դուք կոնֆերանս մուտքի կամ ելքի դժվարություններ եք զգում, հնարավոր է, թխուկների ջնջելը կօգնի:
Վերադառնալ սկիզբ

Օգտվողի կայանքները և ընտրանքները

Ինչպե՞ս փոխեմ իմ կայանքները:
Եթե դուք հանդիսանում եք գրանցված օգտվող, ապա ձեր կայանքները պահվում են կոնֆերանսի տվյալների բազայում: Որպեսզի փոխեք նրանք՝ անցեք Անձնական բաժին . սովորաբար նրան դիմելու կարճատը գտնվում է էջի վերևում: Այնտեղ դուք կարող եք փոխել ձեր բոլոր կայանքները:
Վերադառնալ սկիզբ

Կոնֆերանսում ժամանակը ճիշտ չէ:
Հնարավոր է ցուցադրվում է ուրիշ ժամային գոտու վերաբերվող ժամանակ, այլ ոչ թե ձեր գտնվելու վայրի: Այդ դեպքում անձնական կայանքներում փոխեք այն ժամային գոտու, որտեղ դուք եք գտնվում՝ Երևան, Մոսկվա և այլն: Հաշվի առեք, որ ինչպես ժամային գոտու փոփոխությունը, այնպես էլ կայանքների մեծամասնությունը՝ կարող են միայն գրանցված օգտվողները: Եթե դուք գրանցված չեք, ապա հիմա այն կատարելու ամենահարմար ժամանակն է:
Վերադառնալ սկիզբ

Ես փոխել եմ ժամային գոտին, բայց մեկ է ժամանակը ճիշտ չէ:
Եթե դուք համոզված եք, որ ճիշտ եք փոխել ժամային գոտին և ամառային ժամանակի ընտրանքը, բայց ժամանակը նախկինի նման ճիշտ չէ, նշանակում է ճիշտ չէ կայված ժամանակը սերվերի վրա: Տեղեացրեք վարիչին խնդիրը լուծելու համար:
Վերադառնալ սկիզբ

Իմ լեզուն չկա ցուցակում:
Վարիչը կոնֆերանսում ձեր լեզվի աջակցումը չի տեղադրել կամ էլ ոչ ոք դեռևս phpBB-ն չի թարգմանել ձեր լեզվով: Փորձեք կոնֆերանսի վարիչից պարզել, կարող՞ է նա տեղադրել ձեր ուզած լեզվի փաթեթը: Եթե այդպիսի լեզվի փաթեթ գոյություն չունի, ապա դուք ինքներդ կարող եք phpBB-ն թարգմանել ձեր լեզվով: Լրացուցիչ տեղեկություններ դուք կարող եք ստանալ phpBB-ի կայքում (կարճատը գտնվում է կոնֆերանսի էջի ներքևում):
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս կարող եմ համատեղել պատկերը իմ անվան հետ միասին:
Օգտվողի անվան հետ կարելի է համատեղել երկու պատկեր: Նրանցից մեկը կարող է վերաբերվել ձեր կոչմանը՝ սովորաբար աստղեր, քառակուսիներ կամ կետեր, արտահայտելով ձեր թողած գրառումների քանակը կամ էլ կոնֆերանսում ձեր կարգավիճակը: Մյուսը՝ սովորաբար ավելի խոշոր պատկեր է նախատեսված այսպես կոչված «ավատար»-ի համար և հիմնականում անհատական յուրաքանչյուր օգտվողի համար: Վարիչից է կախված՝ միացնել ավատարների աջակցումը, թե ոչ և ինչ ավատարներ կարելի է օգտագործել: Եթե դուք չեք կարողանում օգտագործել ավատարները՝ կապվեք վարիչի հետ՝ պարզելու պատճառները:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է կոչումը և ինչպե՞ս կարող եմ փոխել այն:
Ձեր անվան տակ պատկերված կոչումը՝ արտահայտում է ձեր կողմից ստեղծված գրառումների քանակը կամ նույնականացնում է որոշակի օգտվողների. օրինակ՝ մոդերատորներին և վարիչներին: Սովորաբար կոնֆերանսում դուք չեք կարող ուղակիորեն փոխել կոչումի անվանումը, քանի որ այն նշանակվել է վարիչի կողմից: Խնդրում եմ մի չարաշահեք կոնֆերանսը անպետք ու անհարկի գրառումներով՝ ձեր կոչումը բարձրացնելու համար: Կոնֆերանսներում հիմնականում դա արգելվում է և մոդերատորը կամ վարիչը ձեր գրառումների հաշվիչի արժեքը կիջեցնի:
Վերադառնալ սկիզբ

Երբ ես կտտացնում եմ «email» կարճատին, ինձնից պահանջվում է մուտք գործել կոնֆերանս:
Միայն գրանցված օգտվողները կարող են ուղարկել email- նամակներ ուրիշ օգտվողների ներկոնֆերանսային էլեկրոնային փոստի միջոցով, այն էլ, եթե վարիչը միացրել է այդ հնարավորությունը: Դա արված է նրա համար, որպեսզի անանուն օգտվողները չչարաշահեն փոստային համակարգը:
Վերադառնալ սկիզբ

Գրառումների ստեղծում

Ինչպե՞ս ստեղծեմ թեմա ֆորումում:
Ֆորումում նոր թեմա ստեղծելու համար կտտացրեք ֆորումի կամ թեմայի պատուհանի համապատասխան կոճակին: Հնարավոր է մինչև գրառման ուղարկելը դուք ստիպված լինեք գրանցվել: Ձեր իրավունքների ցուցակը գտնվում է ֆորումի կամ թեմայի էջի ներքևում. օրինակ՝ «Դուք կարող եք բացել թեմա», «Դուք կարող եք քվեարկել հարցումներում» և այլն:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս խմբագրեմ կամ ջնջեմ գրառումը:
Եթե դուք չեք հանդիսանում կոնֆերանսի վարիչ կամ մոդերատոր, ապա դուք կարող եք ջնջել կամ խմբագրել միայն ձեր սէփական գրառումները: Դուք կարող եք խմբագրել՝ կտտացնելով համապատասխան գրառման Խմբագրել կոճակին, երբեմն միայն գրառումը ստեղծելուց հետո սահմանափակ ժամանակի ընթացքում: Եթե ինչ-որ մեկն արդեն պատասխանել է գրառմանը, ապա նրա տակ կհայտնվի ոչ մեծ գրառում, որը ցույց է տալիս խմբագրումների քանակը, ինչպես նաև վերջին խմբագրման ամսաթիվը և ժամանակը: Այդ գրառումը չի հայտնվում, եթե գրառումը խմբագրել է վարիչը կամ մոդերատորը, չնայած նրանք ըստ իրենց հայեցողության կարող են ինքները գրել կատարած փոփոխությունների մասին: Հաշվի առեք, որ սովորական օգտվողները չեն կարող ջնջել գրառումը, եթե նրան ինչ-որ մեկը արդեն պատասխանել է:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս հավելել ստորագրությունը իմ գրառմանը:
Որպեսզի ձեր գրառմանը հավելեք ստորագրություն, դուք պետք է նախ ստեղծեք այն ձեր անձնական բաժնում: Դրանից հետո գրառման ուղարկման ձևի մեջ նշեք Միացնել ստորագրությունը տողը, որպեսզի ստորագրությունը հավելվի: Դուք կարող եք նաև ստորագրության հավելումը բոլոր գրառումների համար կայել լռելայն՝ նշելով «Այո» համապատասխան ընտրանքը անձնական բաժնի «Անձնական ընտրանքներ» ենթաբաժնի «Գրառման առաքում» տողում: Չնայած դրան դուք կարող եք հետարկել առանձին գրառումներում ստորագրության հավելումը՝ գրառման ուղարկման ձևի մեջ Միացնել ստորագրությունը տողում հանելով նշումը:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս ստեղծեմ հարցում:
Թեմայի ստեղծման կամ թեմայի առաջին գրառման խմբագրման ժամանակ կտտացրեք էջանիշին կամ անցեք գրառման ստեղծման հիմնական ձևի տակ գտնվող Ստեղծել հարցում ձևին՝ կախված օգտագործվող ոճից: Եթե դուք չեք տեսնում այդպիսի էջանիշ կամ ձև,ապա դուք իրավունք չունեք ստեղծել հարցումներ: Մուտքագրեք վերնագիրը և համապատասխան դաշտերում ամենաքիչը պատասխանի երկու տարբերակ՝ յուրաքանչյուր տարբերակը առանձին տեքստային դաշտում: Դուք կարող եք նաև տալ տարբերակների քանակ, որոնք օգտվողները «պատասխանի տարբերակներ» կայանքի օգնությանբ կարող են ընտրել քվեարկության ժամանակ, հարցման անցկացման ժամկետը օրերով (0-ն նշանակում է, որ հարցումը անժամկետ է) և օգտվողներին տարբերակը փոխելու հնարավորություն՝ ինչի համար նրանք քվեարկել են:
Վերադառնալ սկիզբ

Ինչ՞ու ես չեմ կարող հավելել պատասխանի շատ տարբերակներ:
Պատասխանի տարբերակների քանակության սահմանափակումը նշամակվում է կոնֆերանսի վարիչի կողմից: Եթե ձեզ պետք է ավելացնել տարբերակների քանակը՝ այդ սահմանափակումը գերազանցող, դիմեք կոնֆերանսի վարիչին:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս խմբագրեմ կամ ջնջեմ հարցումը:
Ինչպես գրառումները,այնպես էլ հարցումները կարող են խմբագրվել միայն իրենց ստեղծողների, մոդերատորների կամ վարիչների կողմից: Հարցման խմբագրման համար անցեք թեմայում առաջին գրառման խմբագրմանը՝ հարցումը միշտ կապված է հատկապես նրա հետ: Եթե դեռևս ոչ ոք չի քվեարկել, ապա դուք կարող եք հարցումը ջնջել կամ պատասխանի տարբերակներից յուրաքանչյուրը խմբագրել:Սակայն եթե արդեն որևէ մեկը քվեարկել է, ապա հարցումը խմբագրել կամ ջնջել կարող են միայն մոդերատորները կամ վարիչները: Դա արված է նրա համար, որպեսզի հնարավոր չլինի քվեարկության ժամանակ փոխել պատասխանի տարբերակները:
Վերադառնալ սկիզբ

Ինչ՞ու ինձ մատչելի չեն որոշ ֆորումներ:
Որոշ ֆորումներ մատչելի են միայն որոշակի օգտվողների կամ օգտվողների խնբերի: Որպեսզի հնարավոր լինի նայել այդպիսի ֆորումները, ստեղծել նրանց մեջ թեմաներ և թողնել գրառումներ, կատարել ուրիշ գործողություններ, ձեզնից կպահանջվի հատուկ թույլտվություն: Կապվեք մոդերատորի կամ կոնֆերանսի վարիչի հետ այդպիսի թույլտվություն ստանալու համար:
Վերադառնալ սկիզբ

Ինչ՞ու ես չեմ կարող հավելել կցորդներ:
Կցորդներ հավելելու իրավունքը կարող է տրվել ֆորումի, խմբերի կամ օգտվողների մակարդակով: Կոնֆերանսի վարիչը կարող է չթույլատրել կցորդների հավելումը որոշակի ֆորումներում: Հնարավոր է նաև, որ կցորդների հավելումը թույլատրված է որոշակի խմբի մասնակիցներին: Եթե դուք չգիտեք ինչու չեք կարող հավելել կցորդներ՝ կապվեք կոնֆերանսի վարիչի հետ:
Վերադառնալ սկիզբ

Ինչ՞ու եմ նախազգուշացում ստացել:
Յուրաքանչյուր կոնֆերանսի վարիչ իր կայքում ունի իր սեփական կանոնների շարքը: Եթե դուք խախտել եք կանոնը, դուք կարող եք ստանալ նախազգուշացում: Հաշվի առեք, որ այն կոնֆերանսի վարիչի որոշումն է և phpBB Group-ը ոչ մի առընչություն չունի այդ կայքում կայացրած նախազգուշացման հետ: Եթե դուք չգիտեք ինչու եք ստացել նախազգուշացումը՝ կապվեք կոնֆերանսի վարիչի հետ:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս բողոքեմ մոդերատորին գրառման վերաբերյալ:
Յուրաքանչյուր գրառման մոտ դուք կտեսնեք կոճակ, որը նախատեսված է նրա վրա բողոք ուղարկելու համար, եթե այն թույլատրված է կոնֆերանսի վարիչի կողմից: Կտտացնելով այդ կոճակին, կանցնեք մի քանի քայլ, որը անհրաժեշե է գրառման վրա բողոք ուղարկելու համար:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է նշանակում «Պահել» կոճակը գրառման ստեղծման ժամանակ:
Այդ կոճակը թույլ է տալիս ձեզ պահել գրառումը, որպեսզի հետագայում վերջացնեք և ուղարկեք: Պահված գրառումը ներբեռնելու համար անցեք անձնական բաժնի «Սևագրեր» ենթաբաժին:
Վերադառնալ սկիզբ

Ինչ՞ու է իմ գրառման համար պահանջվում հավանություն:
Կոնֆերանսի վարիչը կարող է որոշել, որ գրառումները նախքան ֆորում ուղարկելը պահանջեն նախատեսք: Հնարավոր է նաև, որ կոնֆերանսի վարիչը ձեզ ներառել է օգտվողների խմբի մեջ, որոց գրառումները՝ ըստ նրա նախքան ուղարկելը պետք է նախորոք դիտել: Խնդրում եմ, կապվեք կոնֆերանսի վարիչի հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս նորից բարձրացնել իմ թեման:
Թեման դիտելիս սեղմելով «Բարձրացնել թեման» հղումը դուք կարող եք «բարձրացնել» այն ֆորումի առաջին էջի վերևի մաս: Եթե դա տեղի չի ունենում, ապա նշանակում է հնարավոր է թեմայի բարձրացման հնարավորությունը անջատված է կամ թեմայի կրկին բարձրացման համար նախատեսված ժամկետը դեռևս չի անցել: Ինչպես նաև թեման կարելի է բարձրացնել պարզապես նրան պատասխանելով, սակայն համոզվեք, որ դրանով դուք չեք խախտում կոնֆերանսի կանոնները՝ որում դուք գտնվում եք:
Վերադառնալ սկիզբ


Գրառումների կազմաձևում և ստեղծվող թեմաների տեսակներ:

Ին՞չ է BBCode:
BBCode-ը դա HTML-ի հատուկ իրականացում է՝ գրառումների առանձին մասերի կազմաձևման մեծ հնարավորությունների առաջարկներով: BBCode-ի կիրառումը որոշվում է վարիչի կողմից, սակայն BBCode-ը կարելի է նաև անջատել գրառման մակարդակով՝ նրա ուղարկման ձևի մեջ: BBCode-ը շատ նման է HTML-ին, բայց թեգերը նրանում փակվում են քառակուսի փակագծերի մեջ [ և ], այլ ոչ թե՝ < և > : BBCode-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք BBCode-ի ուղեցույցին, որի հղումը մատչելի է գրառման ուղարկման ձևում:
Վերադառնալ սկիզբ

Ես կարո՞ղ եմ օգտագործել HTML:
Ոչ: Այս կոնֆերանսում հնարավոր չէ գրառումներում HTML-կոդի առաքումը և մշակումը: Գրառումների կազմաձևման համար HTML-ի հնարավորությունների մեծ մասը կարելի է իրականացնել օգտագործելով BBCode-ը:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ են սմայլիկները:
Սմայլիկները կամ էմոտիկոնները փոքրիկ պատկերներ են, որոնք կարող են օգտագործվել զգացումներ արտահայտելու համար, օրինակ՝ :) արտահայտում է ուրախություն, իսկ :( արտահայտում է տխրություն: Սմայլիկների ամբողջ ցուցակը կարելի է տեսնել գրառումների ստեղծման ձևում: Միայն թե չչարաշահեք նրանց օգտագործումը. նրանք հեշտությամբ կարող են գրառումները դարձնել անընթեռնելի և մոդերատորը կարող է խմբագրել ձեր գրառումը կամ ընդհանրապես ջնջել այն: Կոնֆերանսի վարիչը նաև կարող է սահմանափակել գրառումներում սմայլիկների օգտագործման քանակությունը:
Վերադառնալ սկիզբ

Կարո՞ղ եմ ես գրառումներում հավելել պատկեր:
Այո, դուք ձեր գրառումներում կարող եք տեղադրել պատկեր: Եթե վարիչը թույլատրել է հավելել պատկեր, ապա դուք կարող եք կոնֆերանսում ներբեռնել պատկեր: Եթե ոչ, ապա դուք պետք է տեղադրեք պատկերի կարճատը՝ պահված հանրամատչելի վեբ-սերվերում: Կարճատի օրինակ. http://www.example.com/my-picture.gif : Դոք չեք կարող տեղադրել ձեր համակարգչում պահված պատկերի կարճատ կամ էլ նույնականացում պահանջող սերվերների վրա: օրինակ՝ Hotmail կամ Yahoo փոստային սերվերների վրա կամ գաղտնաբառով պաշտպանված կայքում և այլն: Պատկերի կարճատը տեղադրելիս գրառումներում օգտագործեք՝ թեգ BBCode [img]:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է նշանակում կարևոր հայտարարություն:
Այդ հայտարարությունները պարունակում են կարևոր տեղեկույթ և դուք պետք է հնարավորության դեպքում կարդաք այն: Նրանք հայտնվում են ամեն մի ֆորումի վերևում և ձեր անձնական բաժնում: Կարևոր հայտարարությունների տեղադրման իրավունքը տրվում է կոնֆերանսի վարիչի կողմից:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է նշանակում հայտարարություն:
Հայտարարությունները ամենից հաճախ պարունակում են տվյալ ֆորումի համար կարևոր տեղեկույթ և դուք հնարավորության դեպքում պետք է այն կարդաք: Հայտարարությունները հայտնվում են ամեն մի ֆորումի էջի վերևում, որտեղ որ նրանք ստեղծվել են: Ինչպես կարևոր, այնպես էլ այս հայտարարությունների տեղադրման իրավունքը տրվում է կոնֆերանսի վարիչի կողմից:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է նշանակում ամրացված թեմաներ:
Ֆորումում ամրացված թեմաները գտնվում են միայն նրա առաջին էջում և բոլոր հայտարարություններից ներքև: Նրանք ամենից հաճախ պարունակում են կարևոր տեղեկույթ և դուք պետք է հնարավորության դեպքում կարդաք այն: Ինչպես հայտարարությունների համար, այնպես էլ այստեղ՝ ամրացված թեմաների ստեղծման իրավունքը տրվում է կոնֆերանսի վարիչի կողմից:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է նշանակում փակ թեմաներ:
Դրանք այնպիսի թեմաներ են, որտեղ օգտվողները այլևս չեն կարող գրառումներ թողնել և այնտեղ գտնվող բոլոր հարցումները ինքնաբար ավարտվում են: Կոնֆերանսի վարիչի կամ մոդերատորի կողմից թեմաները կարող են փակվել տարբեր պատճառներով: Դուք նույնպես հնարավորություն ունեք փակել ձեր ստեղծած թեմաները՝ կախված կոնֆերանսի վարիչի կողմից ձեզ տված իրավունքներից:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է նշանակում թեմայի պատկերակներ:
Թեմայի պատկերակները դրանք հեղինակի կողմից ընտրված պատկերներ են՝ կապված գրառումների և նրանց բովանդակության արտահայտման հետ: Թեմայի պատկերակների օգտագործման հնարավորությունը կախված է կոնֆերանսի վարիչի կողմից տրված իրավունքներից:
Վերադառնալ սկիզբ

Խմբերի և օգտվողների մակարդակները

Ովքե՞ր են վարիչները:
Վարիչները օգտվողներ են, որոնք օժտված են կոնֆերանսի վրա հսկողության բարձր մակարդակով: Նրանք ղեկավարում են կոնֆերանսի աշխատանքների բոլոր ուղղությունները, ներառյալ մատչումի սահմանափակումները, օգտվողների անջատումը, օգտվողների խմբերի ստեղծումը, մոդերատորների նշանակումը և այլն՝ կախված կոնֆերանսի ստեղծողի կողմից նրանց տրված իրավունքներից: Նրանք կարող են նաև բոլոր ֆորումներում օժտված լինել մոդերատորների բոլոր հնարավորություններով՝ կախված կոնֆերանսի ստեղծողի կողմից կատարած կայումներից:
Վերադառնալ սկիզբ

Ովքե՞ր են մոդերատորները:
Մոդերատորները օգտվողներ (կամ օգտվողների խումբ) են, որոնք ամեն օր հետևում են ֆորումներին: Նրանք ֆորումներում իրավունք ունեն խմբագրել կամ ջնջել գրառումները, բացել, փակել, տեղափոխել, ջնջել կամ միավորել թեմաները: Մոդերատորների հիմնական պարտականություններն են՝ թույլ չտալ վիրավորանքներ, գրառումների բովանդակության անհամապատասխանություն քննարկվող թեմայում (оффтопик, off-topic) :
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է նշանակում օգտվողների խմբեր:
Կոնֆերանսի վարիչի կողմից ղեկավարվող օգտվողների խմբերը կոնֆերանսի հասարակությանը բաժանում են կառուցվածքային մասէրի: Յուրաքանչյուր օգտվող կարող է ընդգրկվել մի քանի խմբերի մեջ և յուրաքանչյուր խմբի կարելի է օժտել յուրահատուկ մատչում: Դա հեշտացնում է վարիչներին միանգամից մեծ քանակությամբ օգտվողների օժտել մատչումով, օրինակ՝ մոդերատորական իրավունքների փոփոխություններ կամ օգտվողներին մասնավոր ֆորումներին մատչում տրամադրել:
Վերադառնալ սկիզբ

Որտե՞ղ են գտնվում խմբերը և ինչպես ընդունվել խմբերի մեջ:
Դուք կարող եք բոլոր գոյություն ունեցող խմբերի մասին տեղեկություններ ստանալ ձեր անձնական բաժնի «Խմբեր» ենթաբաժնում: Եթե դուք ուզում եք ընդգրկվել նրանցից մեկի մեջ՝ սեղմեք համապատասխան կոճակը: Սակայն ոչ բոլոր խմբերն են հանրամատչելի: Որոշ խմբերում իրենց մեջ ընդգրկվելու համար կպահանջվի հավանություն, կարող են լինել փակ կամ նույնիսկ թաքնված խմբեր: Եթե խումբը հանրամատչելի է, ապա սեղմելով համապատասխան կոճակը դուք կարող եք նրանց մեջ մասնակցելու հարցում կատարել: Եթե խմբում մասնակցության համար պահանջվում է հավանություն, ապա սեղմելով համապատասխան կոճակը դուք կարող եք նրանց մեջ ընդունվելու հարցում կատարել: Խմբի առաջնորդը պետք է ձեր մասնակցությանը խմբին հավանություն տա և կարող է հարցնել, թե ինչու՞ եք ուզում միանալ իրենց: Խնդրում եմ չանհանգստացնել խմբի առաջնորդին, եթե նա ձեզ մերժել է՝ նա կարող է դրա համար իր պատճառներն ունենալ:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս դառնալ խմբի առաջնորդ:
Սովորաբար կոնֆերանսի վարիչը խմբի ստեղծման ժամանակ նշանակում է խմբի առաջնորդ: Եթե դուք շահագրգռված եք խմբի ստեղծման մեջ, ապա կապվեք վարիչի հետ. փորձեք նրան ուղարկել անհատական նամակ:
Վերադառնալ սկիզբ

Ինչ՞ու որոշ խմբեր ունեն տարբեր գույներ:
Կոնֆերանսի վարիչը կարող է խմբերի ներկայացուցիչներին գույներ շնորհել նրա համար, որպեսզի հեշտացնի նրանց մեկը մյուսից տարբերելը:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է նշանակում լռելայն խումբ:
Եթե դուք ընդգրկված եք ավեկի քան մեկ խմբում, ձեր լռելայն խումբը օգտագործվում է նրա համար, որպեսզի որոշվի ինչպիսի խմբային գույն և կոչում է պետք ձեզ շնորհել: Կոնֆերանսի վարիչը կարող է թույլատրել ձեզ ինքներդ փոխել ձեր լռելայն խումբը անձնական բաժնում:
Վերադառնալ սկիզբ

Ին՞չ է նշամակվում «Մեր թիմը» հղումը:
Այդ էջում դուք կգտնեք կոնֆերանսի վարիչների և մոդերատորների ցուցակը և ուրիշ տեղեկություններ՝ այն ֆորումների վերաբերյալ տեղեկություններ, որոնց մոդերատորություն են անում:
Վերադառնալ սկիզբ

Անհատական նամակներ

Ինչ՞ու ես չեմ կարողանում անհատական նամակներ ուղարկել:
Դա կարող է ունենալ երեք պատճառ. դուք գրանցված չեք և/կամ մոտք չեք գործել կոնֆերանս, վարիչը արգելել է ամբողջ կոնֆերանսում ուղարկել անհատական նամակներ կամ էլ վարիչը արգելել է անձամբ ձեզ: Կապվեք կոնֆերանսի վարիչի հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Վերադառնալ սկիզբ

Ես մշտապես անցանկալի անհատական նամակներ եմ ստանում:
Դուք կարող եք օգտվողին արգելել ձեզ անհատական նամակներ ուղարկել՝ անձնական բաժնում կիրառելով գրառումների վերաբերյալ կանոնները: Եթե դուք վիրավորական անհատական նամակներ եք ստանում որոշակի օգտվողից, ապա այդ մասին տեղեացրեք կոնֆերանսի վարիչին՝ նա հնարավորություն ունի օգտվողին արգելել անհատական նամակներ ուղարկել:
Վերադառնալ սկիզբ

Ես այս կոնֆերանսում ինչ որ մեկից աղբ(спам, spamming) կամ վիրավորական email եմ ստացել:
Մենք ցավում ենք դրա համար: Այս կոնֆերանսում email ուղարկող ձևը նախազգուշական միջոցներ է նախատեսում և հնարավորություն ունի հետևելու նման նամակներ ուղարկող օգտվողներին: Կոնֆերանսի վարիչին ուղարկեք email նամակ ձեր ստացած նամակի լրիվ պատճենով հանդերձ: Շատ կարևպր է բոլոր վերնագրերը, որտեղ պարունակվում է մանրամասն տեղեկություններ ուղարկողի վերաբերյալ: Այդ դեպքում կոնֆերանսի վարիչը կարող է համապատասխան միջոցներ ձեռք առնել:
Վերադառնալ սկիզբ

Ընկերներ և տհաճներ

Ին՞չ են նշանակում ընկերների և տհաճների ցուցակները:
Դուք կարող եք այդ ցուցակներում ընդգրկել կոնֆերանսի ուրիշ օգտվողների: Ընկերների ցուցակում հավելված օգտվողները նշվում են նաև ձեր անձնական բաժնում՝ օգտվողների առցանց տեղեկատվությանը արագ մատչելու և նրանց անհատական նամակներ ուղարկելու համար: Այդ օգտվողների նամակները կտարբերվեն մյուսներից, եթե այն աջակցվում է կոնֆերանսի ոճի կողմից: Տհաճների ցուցակում հավելված օգտվողների ուղարկած ցանկացած նամակ լռելայն կթաքցվեն:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս ես հավելեմ/հեռացնեմ օգտվողներին իմ ընկերների և տհաճների ցուցակից:
Դուք ձեր ցուցակում օգտվողներին կարող եք հավելել երկու եղանակով: Յուրաքանչյուր օգտվողի հատկագրում կա հղում օգտվողին հավելելու ընկերների կամ տհաճների ցուցակում: Բացի դրանից դուք դա կարող եք անել ուղակի ձեր անձնական բաժնում՝ միանգամից մուտքագրելով օգտվողի մականունը: Դուք կարող եք նաև հեռացնել օգտվողներին համապատասխան ցուցակներից՝ նույն էջում:
Վերադառնալ սկիզբ

Որոնում ֆորումներում

Ինչպե՞ս որունում կատարել ֆորումում կամ ֆորումներում:
Ֆորումի, թեմայի կամ կոնֆերանսի գլխավոր էջի համապատասխան դաշտում ձևակերպեք որոնման պայմանները: Դուք կարող եք կոնֆերանսի բոլոր էջերում իրականացնել ընդլայնված որոնում՝ կտտացնելով «Ընդլայնված որոնում» հղումին: Որոնում իրականացնելու եղանակը կարող է կախված լինել օգտագործվող ոճից:
Վերադառնալ սկիզբ

Ինչ՞ու իմ որոնումը արդյունք չի տալիս:
Ձեր որոնման հարցումը, հնարավոր է, եղել է չափազանց անորոշ և ներառել է շատ ընդհանուր պայմաններ՝ ըստ որոնց phpBB3-ի մեջ չի իրականացվում: Ավելի մանրազննին որոնումների համար կիրառեք Ընդլայնված որոնման հնարավորությունները:
Վերադառնալ սկիզբ

Որոնման արդյունքում ես ստացել եմ դատարկ էջ:
Ձեր որոնումը տվել է չափազանց մեծ քանակությամբ արդյունքներ, ինչը վեբ-սերվերը չի կարողացել մշակել: Օգտագործեք «Ընդլայնված որոնում», ավելի ճիշտ տվէք պայմանները և ֆորումները՝ որոնցում իրականացվելու է այն:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս գտնեմ կոնֆերանսի որևէ օգտվողի:
Անցեք «Օգտվողներ և խմբեր» բաժին և կտտացրեք «գտնել օգտվողին» հղումը:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս գտնեմ իմ գրառումները և իմ ստեղծած թեմաները:
Դուք կարող եք գտնել ձեր գրառումները գլխավոր էջում կտտացնելով «ձեր գրառումները» հղումը, կամ ձեր անձնական բաժանում «գտնել օգտվողի գրառումները» հղումը: Որպեսզի գտնեք ձեր ստեղծած թեմաները, օգտագործեք ընդլայնված որոնման էջը՝ նրա իրականացման համար լրացնելով համապատասխան պայմանները:
Վերադառնալ սկիզբ

Թեմայի էջանիշերը և բաժանորդագրությունները

Ինչո՞վ է տարբվում էջանիշերը բաժանորդագրություններից:
phpBB3-ում էջանիշերը ավելի շատ նման են վեբ-զննիչի էջանիշերին: Դուք չեք նախազգուշացվի տեղի ունեցած փոփոխությունների մասին, բայց թեմային կարող եք անդրադառնալ հետո: Սակայն, բաժանորդագրվելով դուք կտեղեկացվեք կոնֆերանսի թեմայում կամ ֆորումում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ ձեր նախընտրած եղանակով կամ եղանակներով:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս բաժանորդագրվեմ որոշակի թեմայի կամ ֆորումի:
Որպէսզի բաժանորդագրվեք որոշակի ֆորումի, անցեք այնտեղ և կտտացրեք «Բաժանորդագրվել ֆորումին» հղումը: Որպեսզի բաժանորդագրվեք թեմայի՝ պատասխանի ուղարկման ժամանակ համապատասխան տեղում կատարեք նշում կամ կտտացրեք «Բաժանորդագրվել թեմային» հղումը թեմայի դիտման էջում:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս հրաժարվեմ բաժանորդագրություններից:
Բաժանորդագրություններից հրաժարվելու համար անցեք անձնական բաժին և կտտացրեք «բաժանորդագրությունները» հղումը:
Վերադառնալ սկիզբ

Կցորդներ

Ինչպի՞սի կցորդներ են թույլատրվում այս կոնֆերանսում:
Յուրաքանչյուր կոնֆերանսի վարիչ կարող է թույլատրել կամ արգելել որոշակի տեսակի կցորդներ: Եթե դուք չգիտեք ինչպիսի կցորդներ են թույլատրված՝ օգնության համար կապվեք կոնֆերանսի վարիչի հետ:
Վերադառնալ սկիզբ

Ինչպե՞ս գտնեմ իմ կցորդները:
Որպէսզի գտնեք ձեր հավելած կցորդները, անցեք ձեր անձնական բաժին և կտտացրեք «կցորդներ» հղումը:
Վերադառնալ սկիզբ

Տեղեկություններ phpBB3-ի մասին

Ո՞վ է գրել այս կոնֆերանսը և ո՞վ է այն թարգմանել հայերեն:
Այս ծրագրային ապահովումը (իր սկզբնական տեսքով) ստեղծվել և տարածվում է phpBB Group -ի կողմից: Այն հասանելի է GNU General Public Licence պայմանների դեպքում և կարող է ազատ տարածվել: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կտտացրեք նշված կարճատը: Հայերեն թարգմանությունը՝ MasisIT.am կայքի phpBB-ի հայերեն թարգմանություն:
Վերադառնալ սկիզբ

Ինչ՞ու չկա ինչ որ գործառույթ:
Այս ծրագրային ապահովումը ստեղծվել և արտոնել է phpBB Group-ը: Եթե դուք գտնում եք, որ պետք է ինչ որ գործառույթ հավելել կամ ուզում եք սխալի մասին հաղորդել՝ այցելք Area51 phpBB կայք և իմացեք ինչպես իրականացնել:
Վերադառնալ սկիզբ

Ու՞մ դիմել կապված այս կոնֆերանսի ոչ ճիշտ օգտագործման և/կամ իրավաբանական հարցերի դեպքում:
Դուք կարող եք դիմել ցանկացած վարիչներից մեկին՝ թվարկկված «Մեր թիմը» էջի ցուցակում: Եթե դուք պատասխան չեք ստացել, ապա կապվեք դոմենի տիրոջ հետ(կատարեք whois lookup) կամ, եթե կոնֆերանսը գտնվում է անվճար դոմենում(օրինակ, chat.ru, Yahoo!, free.fr, f2s.com և այլն), ապա տվյալ դոմենի ղեկավարության կամ տեխաջակցության հետ: Հաշվի առեք, որ տվյալ կոնֆերանսի նկատմամբ phpBB Group-ը ոչ մի հսկողություն չունի և չի կարող պատասխանատվություն կրել թե ինչպես է տվյալ կոնֆերանսը օգտագործվում: Մի դիմեք phpBB Group -ին իրավաբանական հարցերով (կոնֆերանսի աշխատանքները դադարեցնելու, նրա համար պատասխանատվություն կրելու և այլն), ինչը ուղակիորեն չի վերաբերվում phpBB.com կայքին կամ ինչը մասնակիորեն է վերաբերվում phpBB Group-ի ծրագրային ապահովմանը: Եթե այնուամենայնիվ email նամակ ուղարկեք phpBB Group-ի հասցեով տվյալ կոնֆերանսի երրորդ կողմից օգտագործման մասին, ապա մանրամասն պատասխան մի սպասեք կամ հնարավոր է ընդհանրապես պատասխան չստանաք:
Վերադառնալ սկիզբ
cron