MasisIT.am - Գաղտնիության համաձայնագիր

Այս համաձայնագիրը մանրամասն բացատրում է, ինչպես է «MasisIT.am»-ը, նրա ենթաբաժինները (հետագայում «մենք», «մեր», «MasisIT.am», «http://masisit.am») և phpBB-ն (հետագայում «նրանք», «phpBB ծրագրային ապահովում», «www.phpbb.com», «phpBB Group», «phpBB Teams») օգտագործում տեղեկույթը՝ ստացված ձեր ցանկագած օգտվողական սեսիայի ժամանակ (հետագայում «ձեր տեղեկույթը»):

Ձեր տեղեկույթը հավաքվում է երկու եղանակով: Առաջին, «MasisIT.am»-ի դիտարկումը բերում է phpBB ծրագրային ապահովման կողմից որոշակի թվով թխուկների (cookies) ստեղծման (ոչ մեծ տեքստային նիշքեր, որոնք ներբեռնվում են ձեր զննիչի ժամանակավոր նիշքերի պանակ). Առաջին երկու թխուկները պարունակում են միայն օգտվողի նույնացուցիչը (identifier, идентификатор) (հետագայում «user-id») և անանուն սեսիայի նույնացուցիչը (հետագայում «session-id»)՝ phpBB ծրագրային ապահովման կողմից ձեզ ինքնաբար նշանակված: Երրորդ թխուկը կստեղծվի «MasisIT.am» կոնֆերանսի թեմաներից մեկն ու մեկը դիտելուց հետո և օգտագործվելու է ձեր կողմից կարդացված թեմաների մասին տեղեկույթը հիշելու համար՝ այդպիսով բարձրացնելով ֆորումների հետ աշխատելու հարմարությունը:

Ինչպես նաև «MasisIT.am» կոնֆերանսը դիտելիս մենք կարող ենք նշանակել թխուկներ՝ phpBB ծրագրային ապահովման նկատմամբ արտաքին, սակայն այն դորս է գալիս այս փաստաթղթի շրջանակներից, որի նպատակն է էջերի քննարկումը՝ ստեղծված բացառապես phpBB ծրագրային ապահովման կողմից: Տեղեկությունների ստացման երկրորդ աղբյուրը հանդիսանում է ֆորումներում ձեր ուղարկած տվյալները: Այդ տվյալները կարող էն լինել(բայց սրանով չի ավարտվում) հետևյալը՝ հյուրի հաշվի կողմից տեղադրված գրառումները (հետագայում «անանուն գրառումներ»), «MasisIT.am» կոնֆերանսում գրանցման ժամանակ նշված տվյալները (հետագայում «ձեր հաշիվը» ) և գրանցումից ու վավերացումից հետո ձեր թողած գրառումները (հետագայում «ձեր գրառումները»):

Ձեր հաշիվը պետք է պարունակի, առնվազն, միանշանակ նույնականացվող (однозначно идентифицируемое, uniquely identifiable) անուն (հետագայում «ձեր օգտվողի մականունը»), ձեր հաշվի տակ մուտք գործելու անհատական գաղտնաբառ (հետագայում «ձեր գաղտնաբառը») և իրական email հասցե (հետագայում «ձեր email հասցեն»): «MasisIT.am»-ի ֆորումներում ձեր հաշվի տեղեկույթը պահպանվում է խնամորդի (hosting) ծառայություններ մատուցող երկրի համակարգչային տեղեկույթի պաշտպանության օրենքներով: «MasisIT.am»-ի կոնֆերանսում գրանցման ժամանակ հարցված տեղեկությունները կարող են լինել ինչպես անհրաժեշտ, այնպես էլ ոչ անհրաժեշտ՝ ըստ «MasisIT.am» կոնֆերանսի ղեկավարության հայեցողության, բացառությամբ ձեր օգտվողի մականունից, ձեր գաղտնաբառից և ձեր email հասցեից: Ցանկագած դեպքում դուք ունեք հնարավորություն ընտրելու այն տեղեկությունները, որոնք ուզում եք հասանելի լինի ընդհանուրին: Բացի դրանից դուք կարող եք համաձայնվել/հրաժարվել phpBB ծրագրային ապահովման կողմից ստեղծվող ձեզ ինքնաբար ուղարկվող նամակներից:

Ձեր գաղտնաբառը հուսալիորեն կոդավորված է (միակողմանի քեշավորումով): Սակայն, խորհուրդ չի տրվում օգտագործել նույն գաղտնաբառը ուրիշ կայքերում գրանցվելիս: Ձեր գաղտնաբառը «MasisIT.am»-ի ֆորումներում ձեր հաշվին հասնելու միջոց է, խնդրում եմ, գաղտնի պահեք: Ոչ մի պարագայում՝ ոչ «MasisIT.am»-ի ներկայացուցիչները, ոչ phpBB Group-ը, ոչ որևէ երրորդ կողմ իրվունք չունի հարցնելու ձեր գաղտնաբառը: Այն դեպքում, եթե դուք մոռացել եք ձեր հաշվի գաղտնաբառը, կարող եք օգտվել «գաղտնաբառը մոռացել՞ եք» գաղտնաբառի վերականգնման գործառույթից՝ նախատեսված phpBB ծրագրային ապահովման կողմից: Ձեզ անհրաժեշտ կլինի մուտքագրել ձեր օգտվողի մականունը և ձեր email հասցեն, որից հետո phpBB ծրագրային ապահովման կողմից ձեր հաշվի համար կստեղծվի նոր գաղտնաբառ:


Վերադառնալ մուտքի էջին

cron