Windows 7 SP1 hy x86 տեղակայումը սկսել հայերեն լեզվով

Windows 7 / 8 ի ինքնաշխատ ( գրեթե առանց միջամտության ) տեղադրման հետ կապված եղանակների, ձևերի և ծրագրային միջոցների քննարկում ( Автоматическая установка )

Մոդերատոր: Մյասնիկ

Windows 7 SP1 hy x86 տեղակայումը սկսել հայերեն լեզվով

գրառում Մյասնիկ » 13 նոյ 2014, 11:23

Սկիզբն այստեղ
1.Տեղակայումը հենց սկզբից ընթանա հայերեն լեզվով:

Այսինքն մենք պետք է փոփոխություն կատարենք Windows PE-ում(Windows PE-ն կամ ինչպես ասում են WinPE-ն դա նվազագույն կառուցվածքով գործադիր համակարգ է՝ նախատեսված համակարգչում նոր Windows գործադիր համակարգ տեղադրելու համար):
Ներբեռնած HYW7.7z նիշքը պատճենում ենք առնվազն 20-25 ԳԲ ազատ տարածք ունեցող սկավառակի (օրինակ D: )արմատային գրացուցակում և ապափաթեթավորում՝ ստանալով մեր ախատանքի համար անհրաժեշտ D:\HYW7 պանակը իր ենթապանակներով:
Տեղակայման սկավառակի ISO պատկերը Ultraiso ծրագրի օգնությամբ (կամ ձեր նախընտրած ծրագրի օգնությամբ) հիշեք D:\HYW7\windows7_32\DVD պանակում (Ultraiso ծրագիրը կարելի է չփակել, այն դեռ պետք է գալու): Հիշելու գործողության հաջող ավարտից հետո DVD սարքից Windows 7 SP1 RU x86-ի ձեր տեղակայման բնօրինակի սկավառակը կարելի է հանել:
D:\HYW7\windows7_32\DVD պանակում գտնվող պատկերի ..\source պանակից boot.wim նիշքը(գտնվում է Ultraiso-ի վերևի աջ պատուհանում) հանեք D:\HYW7\windows7_32\bootwim պանակում (կամ մկնիկով նիշքից բռնեք և գցեք նշված պանակը):
Վարիչի իրավունքներով մեկնարկում ենք .Windows 7-ի Microsoft Windows AIK-ի "միջոցների ծավալման հրամանային տող" ծրագիրը և այնտեղ որոշում wd փոփոխականը:
Կոդ: Ընտրել բոլորը
Set wd=D:\HYW7\windows7_32

Set wd=D:\HYW7\windows7_32 հրամանում կարմիր գույնով նշված տառի տեղը դրեք ձեր ընտրած ակավառակի բաժնի տառը:
Կապակցում Microsoft Windows PE-ի առաջին պատկերը (index:1)...
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /Mount-Wim /WimFile:%wd%\bootwim\boot.wim /index:1 /MountDir:%wd%\bootwim\mount

Տեղեկանում տեղադրված լեզուների մասին
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\bootwim\mount /Get-Intl

Տեղեկանում տեղադրված փաթեթների մասին
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\bootwim\mount /Get-Packages

Windows 7-ի պատկերում և Windows-ի նախատեղակայման (Windows PE) միջավայրում տարածքային ընտրանքների փոփոխության համար կարելի է օգտագործել տարածքային ընտրանքների հետ աշխատող հրամանները: Կարելի է նաև տվյալներ ստանալ Windows-ի անցանց կամ կապակցված պատկերում ընթացիկ կայանքների մասին ... Եթե Windows-ի պատկերում լեզուն տեղադրված չէ, ապա հրամանի կատարումը կավարտվի սխալով:
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\bootwim\mount /Set-SysLocale:ru-RU
Dism /image:%wd%\bootwim\mount /Set-UserLocale:hy-AM
Dism /image:%wd%\bootwim\mount /Set-InputLocale:0409:00000409;0419:00000419;042B:0000042B
Dism /image:%wd%\bootwim\mount /Set-TimeZone:"Caucasus Standard Time"

Նոր lang.ini նիշքի ստեղծում(Որպեսզի WinPE-ն տեսնի լեզուները:)
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\bootwim\mount /Gen-LangINI /distribution:%wd%\bootwim\mount

Հայերեն թարգմանված պաշարների (*.MUI) պատճենում և մշակում ...
Կոդ: Ընտրել բոլորը
Start /Wait %wd%\W7Patcher_x86.EXE -D %wd%\bootwim\mount -PO %wd%\bootwim\OpenRes1 -C %wd%\bootwim\Files1 -N

Անջատում ենք պատկերը՝ հիշելով բոլոր փոփոխությունները
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /unmount-Wim /MountDir:%wd%\bootwim\mount /Commit


Նույնը կրկնում ենք 2-րդ պատկերի համար
Կապակցում Microsoft Windows PE-ի երկրորդ պատկերը (index:2)...
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /Mount-Wim /WimFile:%wd%\bootwim\boot.wim /index:2 /MountDir:%wd%\bootwim\mount

Տեղեկանում տեղադրված լեզուների մասին
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\bootwim\mount /Get-Intl

Տեղեկանում տեղադրված փաթեթների մասին
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\bootwim\mount /Get-Packages

Տարածքային ընտրանքների փոփոխություն
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\bootwim\mount /Set-SysLocale:ru-RU
Dism /image:%wd%\bootwim\mount /Set-UserLocale:hy-AM
Dism /image:%wd%\bootwim\mount /Set-InputLocale:0409:00000409;0419:00000419;042B:0000042B
Dism /image:%wd%\bootwim\mount /Set-TimeZone:"Caucasus Standard Time"

Նոր lang.ini նիշքի ստեղծում(Որպեսզի WinPE-ն տեսնի լեզուները:)
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\bootwim\mount /Gen-LangINI /distribution:%wd%\bootwim\mount

Հայրեն թարգմանված պաշարների (*.MUI) պատճենում և մշակում ...
Կոդ: Ընտրել բոլորը
Start /Wait %wd%\W7Patcher_x86.EXE -D %wd%\bootwim\mount -PO %wd%\bootwim\OpenRes2 -C %wd%\bootwim\Files2 -N

Անջատում ենք պատկերը՝ հիշելով բոլոր փոփոխությունները
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /unmount-Wim /MountDir:%wd%\bootwim\mount /Commit

Կարող ենք համեմատել %wd%\bootwim պանակում ստացած մեր boot.wim նիշքի չափերը բնօրինակի հետ: Այժմ պատճենում ենք մեր boot.wim-ը %wd%\DVDպանակում գտնվող ISO պատկերի ..\source պանակի մեջ(կամ մկնիկով նիշքից բռնեք և գցեք Ultraiso-ի վերևի աջ պատուհանում՝ նախկին boot.wim-ի փոխարեն):
2.Տեղակայման սկավառակը պարունակի արդեն տեղադրված հայերենի մասնակի միջերեսի փաթեթը:
Շարունակությունն այստեղ
QuadCore Intel Core i7-2600, 3800 MHz: Մայրական սալիկ՝ Gigabyte GA-Z68AP-D3: Հիշոշություն՝ 8 ԳԲ (2x DDR3-1333 DDR3 SDRAM): Տեսասալիկ՝ NVIDIA GeForce GTS 450 (1024 ՄԲ): Ցուցարկիչ LG E1941 (Analog) [18.5" LCD]
Մյասնիկ
Կոնֆերանսի վարիչ
 
Գրառում: 77
ԼՈւՍԱՆԿԱՐ: 13
Գրանցված է: 07 հնս 2013, 19:14
Հավանել է: 11 անգամ:
Հավանել են: 47 անգամ:

Վերադառնալ Windows 7 / 8 ի ինքնաշխատ տեղակայում ( Автоматическая установка )

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւՄ

Հիմա այս ֆորումը նայում են: գրանցված օգտվողներ չկան և հյուրեր: 7

cron