Windows 7 SP1 x86 Բաշխիչում հայերենի ինտեգրում

Windows 7 / 8 ի ինքնաշխատ ( գրեթե առանց միջամտության ) տեղադրման հետ կապված եղանակների, ձևերի և ծրագրային միջոցների քննարկում ( Автоматическая установка )

Մոդերատոր: Մյասնիկ

Windows 7 SP1 x86 Բաշխիչում հայերենի ինտեգրում

գրառում Մյասնիկ » 13 նոյ 2014, 11:52

Սկիզբն այստեղ

2.Տեղակայման սկավառակը պարունակի արդեն տեղադրված հայերենի մասնակի միջերեսի փաթեթը:
Անցնենք Install.wim նիշքի փոփոխությանը:
D:\HYW7\windows7_32\DVD պանակում գտնվող պատկերի ..\source պանակից install.wim նիշքը(գտնվում է Ultraiso-ի վերևի աջ պատուհանում) հանեք նույն պանակում (կամ մկնիկով նիշքից բռնեք և գցեք նշված պանակը):
Դիտարկենք install.wim-ում առկա պատկերները և նրանց ինդեքսները
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /Get-WIMInfo /WimFile:%wd%\DVD\install.wim

Կապակցում ենք ULTIMATE պատկերը (х86-ում նրա ինդեքսը հավասար է 5, իսկ х64-ում 4, իսկ դուք կարող եք կապակցել այն պատկերը, որը ձեզ պետք է)
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /Mount-WIM /WimFile:%wd%\DVD\install.wim /index:5 /MountDir:%wd%\Mount

Տեղակացում տեղադրված լեզուների մասին
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\mount /Get-Intl

Տեղեկացում տեղադրված փաթեթների մասին
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\mount /Get-Packages

Անգլերեն և հայերեն լեզուների տեղադրում: /ScratchDir:%wd%\Sandbox ընտրանքը ցույց է տալիս ժամանակավոր նիշքերի պանակը, եթե այն չի նշվում, ապա կօգտագործվի %TEMP%-ը:
Անգլերեն լեզվի տեղադրում: Անգլերենի lp.cab նիշքը ստանալու համար գործարկում ենք ներբեռնած windows6.1-kb2483139-x86-en-us_783d6dd59e2ec8fb0995a059c9c121795bde46c8.exe գործադիրը (իբրև թե տեղադրում ենք անգլերեն եզուն) և մի քանի վարկյանից նույն պանակում, որտեղից գործարկել եք, հայտնվում է lp.cab նիշքը, հենց նա էլ մեզ պետք է: Այն պատճենում ենք %wd%\mui\en-us\ պանակում և անմիջապես չեղարկում windows6.1-kb2483139-x86-en-us_783d6dd59e2ec8fb0995a059c9c121795bde46c8.exe գործադիրի աշխատանքը՝ այն մեզ պետք էր միայն lp.cab նիշքը ստանալու համար: Տևողությունը 10-20 րոպ.՝ կախված համակարգչի արդյունավետությունից: Վերջ:
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /Image:%wd%\Mount /ScratchDir:%wd%\Sandbox /Add-Package /PackagePath:%wd%\mui\en-us\lp.cab

Հայերեն լեզվի տեղադրում: Հայերենի lp.cab նիշքը ստանալու համար ներբեռնած LIP_hy-AM-32bit.mlc նիշքը պատճենում ենք %wd%\mui\hy-AM\ պանակում և վերանվանում lp.cab: Տևողությունը 2-5 րոպ.՝ կախված համակարգչի արդյունավետությունից: Վերջ:
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /Image:%wd%\Mount /ScratchDir:%wd%\Sandbox /Add-Package /PackagePath:%wd%\mui\hy-AM\lp.cab

Տարածքային ընտրանքների փոփոխություն
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\mount /Set-Uilang:hy-AM
Dism /image:%wd%\mount /Set-SysLocale:ru-RU
Dism /image:%wd%\mount /Set-UserLocale:hy-AM
Dism /image:%wd%\mount /Set-InputLocale:0409:00000409;0419:00000419;042B:0000042B
Dism /image:%wd%\mount /Set-TimeZone:"Caucasus Standard Time"

Տեղեկացում տեղադրված լեզուների մասին: Եթե ամեն ինչ հաջողությամբ ավարտվել է, ապա անգլերեն լեզուն կարող ենք հեռացնել, այն արդեն մեզ պետք չէ:
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\Mount /Get-Intl
Dism /Image:%wd%\Mount /ScratchDir:%wd%\Sandbox /Remove-Package /PackagePath:%wd%\mui\en-us\lp.cab
Dism /image:%wd%\Mount /Get-Intl

Տեղակացում տեղադրված փաթեթների մասին
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /image:%wd%\Mount /Get-Packages

Հայրեն թարգմանված պաշարների (*.MUI) պատճենում և մշակում ...
Կոդ: Ընտրել բոլորը
Start /Wait %wd%\W7Patcher_x86.EXE -D %wd%\Mount -C %wd%\mui\Files -N
Start /Wait %wd%\W7Patcher_x86.EXE -D %wd%\Mount -PBIN6 -PBIN4 -PBIN3 -PBIN2 -PBIN1 -N
Start /Wait %wd%\W7Patcher_x86.EXE -D %wd%\Mount -PO %wd%\mui\OpenRes -N

Անջատում ենք պատկերը՝ հիշելով բոլոր փոփոխությունները
Կոդ: Ընտրել բոլորը
Dism /unmount-Wim /MountDir:%wd%\Mount /Commit

3.Պարունակի և ինքնաշխատ տեղադրի (առանց Մայքրոսոֆթի պաշտոնական կայքից ներբեռնելու) բոլոր կրիտիկական և
..հանձնարարելի արդիացումները:

Շարունակությունն այստեղ
QuadCore Intel Core i7-2600, 3800 MHz: Մայրական սալիկ՝ Gigabyte GA-Z68AP-D3: Հիշոշություն՝ 8 ԳԲ (2x DDR3-1333 DDR3 SDRAM): Տեսասալիկ՝ NVIDIA GeForce GTS 450 (1024 ՄԲ): Ցուցարկիչ LG E1941 (Analog) [18.5" LCD]
Մյասնիկ
Կոնֆերանսի վարիչ
 
Գրառում: 77
ԼՈւՍԱՆԿԱՐ: 13
Գրանցված է: 07 հնս 2013, 19:14
Հավանել է: 11 անգամ:
Հավանել են: 47 անգամ:

Վերադառնալ Windows 7 / 8 ի ինքնաշխատ տեղակայում ( Автоматическая установка )

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւՄ

Հիմա այս ֆորումը նայում են: գրանցված օգտվողներ չկան և հյուրեր: 7

cron