Հայկական օտարամոլության վկաներըԱմեն ազգ սրբացնում է իր հայրենի մշակույթը, արվեստը և լեզուն, չթողնելով դրանցում ներթափանցել և ոչ մի օտարոտի տարրեր: Այդ ազգերի շարքին մենք անզոր ենք դասելու հայերին:
Չգիտես ինչու մեր հայ երիտասարդները և առհասարակ հայերի մեծամասնությունը օրեցօր ապացուցում է ողջ աշխարհին, այն փաստը, որ մենք անընդմեջ մոռացության մատնելով մեզ տրված ճարտար լեզուն, հնամենի մշակույթը, պատմությունը, արվեստի բնագավառները, անդադար փորձում ենք կրկնօրինակել և օգտագործել այն ամենն ինչը մեզ երբեք չի պատկանել և մեզ հատուկ չէ:
Հայկական օտարամոլության ամենակարևոր վկան դա մեր լեզվի աղավաղումն է, մեր իսկ երիտասարդների կողմից: 21-րդ դարի հայ երիտասարդների շուրթերից այսօր անհնարին է որսալ որևիցե մաքուր հայերենով արտահայտված նախադասություն: Մեր խոսակցականում արդեն սերմնավորված է օտար լեզուների խառնուրդը, որոնք բառիս բուն իմաստով ոչնչացնում են մեր մայրենի, բազմաբովանդակ և սքանչելի լեզուն: Հատկապես հայերն աշխատում են նմանակել եվրոպացիներին:
Անտանելի է գիտակցել և, նույնիսկ սեփական աչքերով տեսնել, որ ոչ մի երկիր չի փառաբանում և առավել ևս իր խոսակցականում չի գործածում մեր իսկ մայրենի լեզուն: Եվ դրանից հետո, մենք կրկին աճապարում ենք պաշտել այն ամենն ինչ մերը չէ, վերջնականապես սպանելով այն ինչ միայն մերն է:
Սիրելի երիտասարդներ բավական է նսեմացնելով հանդերձ մեր շնորհները, ողջ աշխարհին ի ցույց դնենք մեր օտարամոլությունը: Կարելի է նաև բավականանալ այն ամենով, ինչը ժառանգել ենք մեր պապերից, վերջապես չմոռանալով մեր հայ լինելու փաստը, պահպանենք և սրբացնենք մեր հազարամյակների պատմությունը և էլ ավելի զարգացնենք մեզ պատկանող յուրաքանչյուր տարրը, թաղելով մեր մեջ օտարամոլության բոլոր մասնիկները:
Հասմիկ Կոշկարյան.Ես դժվար թե ավելի լավ ասեի:
QuadCore Intel Core i7-2600, 3800 MHz: Մայրական սալիկ՝ Gigabyte GA-Z68AP-D3: Հիշոշություն՝ 8 ԳԲ (2x DDR3-1333 DDR3 SDRAM): Տեսասալիկ՝ NVIDIA GeForce GTS 450 (1024 ՄԲ): Ցուցարկիչ LG E1941 (Analog) [18.5" LCD]