Ռուսերեն Հայերեն Անգլերեն Windows ի արտահայտություններ

Հայերենացված ծրագրերի մասին քննարկումներ: Արաջարկություններ ծրագրերի հայերենացման վերաբերյալ: Քվեարկությունների կազմակերպում վիճելի հարցերի վերաբերյալ և այլն ...

Մոդերատոր: Մյասնիկ

Re: Ռուսերեն Հայերեն Անգլերեն Windows ի արտահայտություններ

գրառում Lina88 » 18 հլս 2013, 16:16

val999 -ը գրել է:Կայել Установка 0

թե՞ Տեղակայում կամ Տեղադրում
Lina88
Գրանցված օգտվող
 
Գրառում: 9
Գրանցված է: 12 հնս 2013, 09:59
Հավանել է: 7 անգամ:
Հավանել են: 0 անգամ:

Re: Ռուսերեն Հայերեն Անգլերեն Windows ի արտահայտություններ

գրառում BOBO1999 » 18 հլս 2013, 17:02

Միշտ անգլերեն եմ օգտագործել լիարժեք հայերեն էլ լինի անգլերեն եմ օգտագործելու
1. Զզվում եմ որոշ բառերի հայերեն թարգմանություններից
2. մի համոզմունք ունեմ, որ ցանկացած ծրագիր լավ աշխատում է այն լեզվով, ինչ ազգ ստեղծել է այդ ծրագիրը: Այլ կերպ ասած ռուսերեն լավ կաշխատի ռուսի գրած ծրագիրը, հայերեն` հայինը, քանի դեռ հայը չի ստեղծել (մրցունակ) ՕՀ, օգտվելու եմ ամերիկացու ստեղծած անգլերենից:
BOBO1999
Գրանցված օգտվող
 
Գրառում: 20
Գրանցված է: 18 հլս 2013, 16:58
Հավանել է: 7 անգամ:
Հավանել են: 0 անգամ:

Re: Ռուսերեն Հայերեն Անգլերեն Windows ի արտահայտություններ

գրառում Մյասնիկ » 18 հլս 2013, 17:09

Հայկական օտարամոլության վկաները
Ամեն ազգ սրբացնում է իր հայրենի մշակույթը, արվեստը և լեզուն, չթողնելով դրանցում ներթափանցել և ոչ մի օտարոտի տարրեր: Այդ ազգերի շարքին մենք անզոր ենք դասելու հայերին:

haykakan-otaramolutyan-vkanery-hasmik-koshkaryan.jpg
(18.63 ԿԲ) Ընդամենը բեռնավորվել է՝ 8600

Չգիտես ինչու մեր հայ երիտասարդները և առհասարակ հայերի մեծամասնությունը օրեցօր ապացուցում է ողջ աշխարհին, այն փաստը, որ մենք անընդմեջ մոռացության մատնելով մեզ տրված ճարտար լեզուն, հնամենի մշակույթը, պատմությունը, արվեստի բնագավառները, անդադար փորձում ենք կրկնօրինակել և օգտագործել այն ամենն ինչը մեզ երբեք չի պատկանել և մեզ հատուկ չէ:

Հայկական օտարամոլության ամենակարևոր վկան դա մեր լեզվի աղավաղումն է, մեր իսկ երիտասարդների կողմից: 21-րդ դարի հայ երիտասարդների շուրթերից այսօր անհնարին է որսալ որևիցե մաքուր հայերենով արտահայտված նախադասություն: Մեր խոսակցականում արդեն սերմնավորված է օտար լեզուների խառնուրդը, որոնք բառիս բուն իմաստով ոչնչացնում են մեր մայրենի, բազմաբովանդակ և սքանչելի լեզուն: Հատկապես հայերն աշխատում են նմանակել եվրոպացիներին:

Անտանելի է գիտակցել և, նույնիսկ սեփական աչքերով տեսնել, որ ոչ մի երկիր չի փառաբանում և առավել ևս իր խոսակցականում չի գործածում մեր իսկ մայրենի լեզուն: Եվ դրանից հետո, մենք կրկին աճապարում ենք պաշտել այն ամենն ինչ մերը չէ, վերջնականապես սպանելով այն ինչ միայն մերն է:

Սիրելի երիտասարդներ բավական է նսեմացնելով հանդերձ մեր շնորհները, ողջ աշխարհին ի ցույց դնենք մեր օտարամոլությունը: Կարելի է նաև բավականանալ այն ամենով, ինչը ժառանգել ենք մեր պապերից, վերջապես չմոռանալով մեր հայ լինելու փաստը, պահպանենք և սրբացնենք մեր հազարամյակների պատմությունը և էլ ավելի զարգացնենք մեզ պատկանող յուրաքանչյուր տարրը, թաղելով մեր մեջ օտարամոլության բոլոր մասնիկները:

Հասմիկ Կոշկարյան.

Ես դժվար թե ավելի լավ ասեի:
QuadCore Intel Core i7-2600, 3800 MHz: Մայրական սալիկ՝ Gigabyte GA-Z68AP-D3: Հիշոշություն՝ 8 ԳԲ (2x DDR3-1333 DDR3 SDRAM): Տեսասալիկ՝ NVIDIA GeForce GTS 450 (1024 ՄԲ): Ցուցարկիչ LG E1941 (Analog) [18.5" LCD]
Մյասնիկ
Կոնֆերանսի վարիչ
 
Գրառում: 77
ԼՈւՍԱՆԿԱՐ: 13
Գրանցված է: 07 հնս 2013, 19:14
Հավանել է: 11 անգամ:
Հավանել են: 49 անգամ:

Re: Ռուսերեն Հայերեն Անգլերեն Windows ի արտահայտություններ

գրառում BOBO1999 » 18 հլս 2013, 17:23

Ըտենց բաներ շատ եմ լսել, բայգ մեկ ա եթե Windows հայերեն լիներ հենց սկզբից, ես կոմպի դեմը մի երկու օր նստելուց հետո էլ հավես չէի անի միացնեմ: Տերմինների 80%-ը թարգմանել են հայերեն իրանց հորինած անգրագետ բառերով, գոնե ոլորտի մասնագետի հորինած բառեր լիներ, կամ հորինելը որն ա, ոչ մի լեզվում բացի հայերենից էտ բառերը չի թարգմանվել:
չեմ կարծում, կոնկրետ ես եթե սկզբից սովորեի հայերենի վրա հետո ցանկություն էլ անգամ չէի ունենա փոխել օպերաացիոն համակարգս անգլերենի կամ մի ուրիշ լեզվով, լավ թարմագնություն չեն կարողանում անել մեր հայերը, տեխնիկայի բնագավառում:
BOBO1999
Գրանցված օգտվող
 
Գրառում: 20
Գրանցված է: 18 հլս 2013, 16:58
Հավանել է: 7 անգամ:
Հավանել են: 0 անգամ:

Re: Ռուսերեն Հայերեն Անգլերեն Windows ի արտահայտություններ

գրառում Մուշեղ » 19 հլս 2013, 08:41

BOBO1999 -ը գրել է:Տերմինների 80%-ը թարգմանել են հայերեն իրանց հորինած անգրագետ բառերով, գոնե ոլորտի մասնագետի հորինած բառեր լիներ, կամ հորինելը որն ա, ոչ մի լեզվում բացի հայերենից էտ բառերը չի թարգմանվել:

Էդ մարդիկ հսկայական ժամանակ են ծախսել ու առաջին անգամ ըտենց թարգմանություն ա կատարվել, իսկ մենք փնթփնթում ենք, պատճառներ բերում թե էս լավը չի, էն լավը չի: Եթե գլխի չես ընկել թե էս թեման ինչի համար ա բացվել, ասեմ՝ հայահունչ արտահայտություններ գտնելու և որ միաժամանակ գրագետ լինի: Եթե քո լեզուն սիրում ես մի բանով օգնի, համ էլ հիշի թե վատ վազողին ինչն ա խանգարում:
Մուշեղ
Գերմոդերատոր
 
Գրառում: 25
Գրանցված է: 29 հնս 2013, 14:42
Հավանել է: 13 անգամ:
Հավանել են: 3 անգամ:

Re: Ռուսերեն Հայերեն Անգլերեն Windows ի արտահայտություններ

գրառում BOBO1999 » 19 հլս 2013, 17:25

Չեմ հասկանում Windows ը նորից ե՞ք ուզում թարգմանել
BOBO1999
Գրանցված օգտվող
 
Գրառում: 20
Գրանցված է: 18 հլս 2013, 16:58
Հավանել է: 7 անգամ:
Հավանել են: 0 անգամ:

Re: Ռուսերեն Հայերեն Անգլերեն Windows ի արտահայտություններ

գրառում val999 » 19 հլս 2013, 17:42

BOBO1999 -ը գրել է:Չեմ հասկանում Windows ը նորից ե՞ք ուզում թարգմանել

Ոչ:
1. Պարզապես համակարգում օգտագործվող արտահայտությունների համապատասխան թարգմանությունը ուրիշ լեզվով իմանալը մեծապես օգնում է աշխատանքի ժամանակ՝ ինչ լեզվով էլ այն լինի:
2. Եթե ինչ որ արտահայտություն գտնենք որ հաստատ ավելի լավն է քան համակարգինը, մենք մեր առաջարկությունը կներկայացնենք:
Հաշվի կառնվի՝ լավ, եթե ոչ գոնե կիմանանք ինչն է վատ: Նաև հաստատ մի փոքր օգնած կլինենք:
3. Գոնե մեզ համար կպարզենք թե ինչի էդքան համառորեն հայերենը չի ընդունվում՝ պատճառները: Եվ եթե հնարավոր է կփորձենք էդ պատճառների դեմ քայլեր ձեռնարկել:
Քանի գնա համակարգիչը կյանքում նորանոր ոլորտներ ա գրավում ու ես կարծում եմ, որ հայերը էդ ոլորտերներում իրենց տեղը ճիշտ կլինի հայերենով զբաղեցնեն: Չգիտեմ էլ ինչի եմ բացատրում: Շատ շատ բան կա ասելու, հետո մտքերս ավելի մատչելի կհայտնեմ:
HP Pavilion DV8-1250er,Intel Core i7 720QM (1,6 ԳՀց, 6 ՄԲ L3): Չիփսեթ՝ Intel PM55 Express: Հիշոշություն՝ 4 ԳԲ (1x DDR3-1066, 4096 ՄԲ ): NVIDIA GeForce GT 230M (2815 ՄԲ): Full HD HP Ultra BrightView Infinity [18.4"-1920 x 1080]: 2 x 500 ԳԲ SATA:
Օգտվողի ավատարը
val999
Գերմոդերատոր
 
Գրառում: 41
Գրանցված է: 07 հնս 2013, 22:59
Հավանել է: 20 անգամ:
Հավանել են: 26 անգամ:

Նախորդը

Վերադառնալ Ծրագրային միջոցների հայերենացում

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւՄ

Հիմա այս ֆորումը նայում են: գրանցված օգտվողներ չկան և հյուրեր: 3

cron