Համակարգիչը չի միանում

Համակարգիչների, օժանդակ սարքավորումների բնութագրեր, անսարքություններ և այլն

Մոդերատոր: Մյասնիկ

Համակարգիչը չի միանում

գրառում Մուշեղ » 06 հլս 2013, 15:03

Բարի լույս Ձեզ:
Առավոտյան քնից զարթնել եմ, կոմպյուտրս չի միանում: Չգիտեմ ինչ անեմ, իրիկունը նորմալ անջատել եմ: Մենք 2 կոմպյուտեր ունենք, գրում եմ եխպորս կոմպյուտրից:
Մուշեղ
Գերմոդերատոր
 
Գրառում: 25
Գրանցված է: 29 հնս 2013, 14:42
Հավանել է: 13 անգամ:
Հավանել են: 3 անգամ:

Re: Համակարգիչը չի միանում

գրառում shah999 » 06 հլս 2013, 16:08

Եթե ձեր համակարգիչը ընդհանրապես չի միանում, ապա պետք է սկսել ամանահասարակ գործողություններից:
1. Ճշտեք, հոսանք կա՞ արդյոք բնակարանում կամ շենքում, ուշադրություն դարձրեք վարդակների (розеток) վիճակին, հաճախ պատահում է, որ խրոցները (вилка) պարզապես թույլ են նստած վարդակների վրա:
2. Ջանասիրաբար փչելով (կամ զգուշությամբ փոշեկուլով) մաքրեք փոշուց համակարգային բլոկը (внутренности системного блока): Հաճախ նման հասարակ գործողություններից հետո համակարգիչը միանում է:
3. Փոխել հոսանքի սնուցման մալուխը: Իսկ եթե պահուստային հոսանքի սնուցման մալուխ չկա պետք է ստուգել եղած մալուխի անընդհատությունը ( прозвонка ) ՝ կտրվածքների առկայության բացակայությունը:
4.Ստուգել համակարգչի հոսանքի սնուցման բլոկը՝ հնարավոր է այն շարքից դուրս է եկել՝ վառվել է կամ արդեն իրեն սպառել է:
5.Մայրական սալիկի անսարքություն:

1. Նախքան որևէ բան ձեռնարկելը ստուգեք այն վարդակը որից միացված է համակարգիչը:
Դրա համար վարդակին միացնում ենք որևէ աշխատող սարք (լուսամփոփ, ֆէն կամ այլ ուրիշ սարք): Համոզվելով, որ վարդակը սարքին է, անցնում ենք երկարացման լարին (եթե այն առկա է) կամ անմիջապես համակարգչի սնուցման մալուխին:
Այն կարելի է անել հասարակ տեստերի օգնությամբ: Օրինակ նկարում բերված տեստերը ( թվային Mastech MAS838 ) չափում է փոփոխական կամ հաստատուն հոսանքի լարումները, դիմադրությունը, հոսանքի ուժը և այլն...

Պատկեր

Երբ տեստերի զոնդերը ( щуп ) կպցնենք միմյաց կլսենք զանգի ձայն: Այսպիսով, եթե վերցնենք մեր մալուխը և տեստերի սլաքը դնենք անընդհատության վրա՝

Պատկեր

Հետո սև զոնդը կպցնում ենք սնուցման մալուխի վարդակի աջ ( ֆազ "L" ) միացումին, իսկ կարմիր զոնդով կպնում ենք խրոցի աջ միացումին՝ շղթան փակում ենք:
Եթե մալուխը սարքին է, ապա պետք է լսենք զանգի ձայն:

Պատկեր

Պատահում է նաև, որ վերոհիշյալ գործողությունների ժամանակ մալուխը ծռելու ժամանակ զանգի ձայն չկա՝ նշանակում է ...

Պատկեր

Իսկ եթե մալուխի հետ ամեն ինչ կարգին է, ապա անսարքությունը պետք է փնտրել սնուցման բլոկի կամ մայրական սալիկի ( ինչը սովորաբար չեն վերանորոգում՝ փոխում են) կամ այլ պատճառներով:
shah999
Գրանցված օգտվող
 
Գրառում: 2
Գրանցված է: 07 հնս 2013, 23:04
Հավանել է: 2 անգամ:
Հավանել են: 3 անգամ:


Վերադառնալ Համակարգիչներ, օժանդակ սարքավորումներ և այլն

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւՄ

Հիմա այս ֆորումը նայում են: գրանցված օգտվողներ չկան և հյուր: 1

cron