Windows 7 SP1 hy x86 և x64 հայերեն տեղակայման սկավառակ

Windows 7 / 8 ի ինքնաշխատ ( գրեթե առանց միջամտության ) տեղադրման հետ կապված եղանակների, ձևերի և ծրագրային միջոցների քննարկում ( Автоматическая установка )

Մոդերատոր: Մյասնիկ

Windows 7 SP1 hy x86 և x64 հայերեն տեղակայման սկավառակ

գրառում Մյասնիկ » 13 նոյ 2014, 10:29

Windows 7 SP1 hy x86 և x64 հայերեն տեղակայման սկավառակի ստեղծում

Համակարգչային բնագավառում օգտվողների, կամ ինչպես հիմա են ասում օգտատերերի մեծամասնությունը ունի, կամ ցանկանում է ունենալ իր պահանջներին համապատասխանող տեղակայման սկավառակ:
Մեզ, հայերիս համար ցանկալի է, որ այն լինի նաև հայերեն:
Ներկայիս Մայքրոսոֆթի տեղակայման սկավառակները տեղակայումը սկսում են այն լեզվով, որ լեզվի համար թողարկվել է(քանակը շատ սահմանափակ է՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլն, որոնք ունեն մասնակի բազմալեզվային միջերեսի փաթեթ՝ MUI )՝ հիմնական լեզուն մնալով անգլերենը: Մեր դեպքում որևէ լեզվով (ոչ անգլերեն) տեղակայուց հետո կարող ենք տեղադրել հայերեն մասնակի միջերեսի փաթեթը (LIP) , եթե համակարգը ներառում է անգլերեն լեզվի լրիվ բազմալեզվային միջերեսի փաթեթը, որպես այսպես կոչված ծնող (կամ ծնողական) լեզու, հակառակ դեպքում ստիպված ենք տեղադրել անգլերեն լեզվի լրիվ բազմալեզվային միջերեսի փաթեթը, հետո նոր միայն հայերեն մասնակի միջերեսի փաթեթը:
Տեղադրումից հետո մեզ սպասվում է նոր հիասթափություն: Եթե անգլերենի վատ իմացության պատճառով տեղադրել ենք, օրինակ ռուսական Windows 7-ը, ապա երկխոսության պատուհաններոում ստանում ենք նորից անգլերեն լեզվով հաղորդումներ, իսկ օգնություն և աջակցում բաժնում հայերենացված օգնության սպառվելուց հետո (ինչը շատ քիչ է) մնացած օգնությունը ռուսերեն լեզվով ստանալու փոխարեն ստանում ենք նորից անգլերեն լեզվով: Կարծում եմ հայերեն մասնակի միջերեսի փաթեթից օգտվողների սակավության պատճառը նաև սա է:
Հիմնականում հայերենով աշխատելու և վերը նշված պատճառներով ինձ համար ստեղծել եմ Windows 7-ի, 8-ի (կտեղադրեմ այս թեման ավարտելուց հետո), 10-ի (ընթացքում է) տեղակայման սկավառակներ, որոնք պետք է բավարարեն հետևյալ պահանջներին:


1.Տեղակայումը հենց սկզբից ընթանա հայերեն լեզվով: (Windows PE-ի հիմնական մասը թարգմանվել է իմ կողմից՝ պահպանելով
..Մայքրոսոֆթի ոճը և եզրերը՝ տերմինները: ( ինչքանով է ստացվել, դատեք ինքներդ):
2.Տեղակայման սկավառակը պարունակի արդեն տեղադրված հայերենի մասնակի միջերեսի փաթեթը:
3.Պարունակի և ինքնաշխատ տեղադրի (առանց Մայքրոսոֆթի պաշտոնական կայքից ներբեռնելու) բոլոր կրիտիկական և
..հանձնարարելի արդիացումները:

4.Տեղակայումից հետո, առաջին մուտքի ժամանակ, մինչև աշխատասեղանի բացելը առաջարկվի ցանկ, որտեղ հնարավոր
..լինի ընտրել անհրաժեշտ ծրագրերը, որից հետո նրանք ինքնաշխատ տեղադրվեն: Չմիջամտելու դեպքում տեղադրվեն
..լռելյայն ընտրված ծրագրերը:

5.Տեղակայման ավարտից հետո աշխատասեղանը բացվի արդեն հայերեն լեզվի անցած:
6.Ցանկալի է, որ մինչ տեղակայումը հնարավորություն ունենամ գործարկել համակարգի «վերակենդանացման» և
.. համակարգչային սպասարկման ծրագրեր, օրինակ MsDart, Acronis, Total Commander, 7-ZIP, WinRAR և այլն:

Նախ պետք է ասեմ, որ x64-բիթանոց համակարգում հաջողվել է ստանալ միայն Windows 7 x64-ի սկավառակ, իսկ Windows 7 x86-ը՝ ոչ, այն հաջողվեց ստանալ միայն VirtualBox v4.3.12.r93733 թվացյալ համակարգերի հարթակի միջավայրում ստեղծելով Windows 7 x86 համակարգ և նրա տակ արդեն իրականացնելով ողջ աշխատանքը: 32-բիթանոց համակարգում երկուսն էլ հաջողությամբ ստացվել է:
Այսպիսով սկսենք:
Ին՞չ է մեզ պետք:
Աշխատանքի համար մեզ պետք են գալու.

1.Windows 7-ի Microsoft Windows AIK v 2.0-ի տեղակայման սկավառակը:
2. VirtualBox v4.3.12.r93733 թվացյալ համակարգերի հարթակ ծրագիր:
3. Windows 7 SP1 RU x86-ի կամ Windows 7 SP1 RU x64-ի ձեր տեղակայման սկավառակի բնօրինակը:
4. Windows 7 SP1-ի լեզվային միջերեսի անգլերեն SP1-համար x86 կամ x64 և հայերեն SP1-ի համար x86 կամ x64 փաթեթները:( Ուշադրություն՝ х86-ի և х64-ի փաթեթները տարբեր են):
5. UltraISO Premium Edition ծրագիրը:
6.Վերջին արդիացումների փաթեթը:
7. Աշխատանքի համար անհրաժեշտ պանակների կառուցվածքը և տեղակայման սկիզբը հայերեն թարգմանված պաշարները(*.MUI), գրադարանները(*.dll, փոխված են միայն պաշարները) և ծրագրերը(*.exe, փոխված են միայն պաշարները):
8. Ինքնաշխատ տեղադրվող ծրագրեր՝ Masis_Inst և $oem$ պանակը SetupComplete.cmd-ով (7-րդ կետում):


Աշխատանքի համար ընտրեք սկավառակի այն բաժինը, որտեղ առնվազն 20-25 ԳԲ ազատ տարածք կա (Windows 7 x86-ի համար) և 30ԳԲ Windows 7 x64-ի համար: 35-45ԳԲ, եթե մտադիր եք երկուսն էլ ստեղծել:

Windows 7-ի համար տեղադրեք Microsoft Windows AIK-ը (Եթե տեղադրված չէ):
Ապափաթեթավորեք HYW7.7z նիշքը վերոհիշյալ բաժնում օրինակ D:-ի վրա՝ արդյունքում D:-ի վրա կստանաք HYW7 պանակը:
DVD սարքի վրա դրեք Windows 7 SP1 RU x86-ի ձեր տեղակայման սկավառակի բնօրինակը:

1.Տեղակայումը հենց սկզբից ընթանա հայերեն լեզվով:
Շարունակությունն այստեղ
QuadCore Intel Core i7-2600, 3800 MHz: Մայրական սալիկ՝ Gigabyte GA-Z68AP-D3: Հիշոշություն՝ 8 ԳԲ (2x DDR3-1333 DDR3 SDRAM): Տեսասալիկ՝ NVIDIA GeForce GTS 450 (1024 ՄԲ): Ցուցարկիչ LG E1941 (Analog) [18.5" LCD]
Մյասնիկ
Կոնֆերանսի վարիչ
 
Գրառում: 77
ԼՈւՍԱՆԿԱՐ: 13
Գրանցված է: 07 հնս 2013, 19:14
Հավանել է: 11 անգամ:
Հավանել են: 47 անգամ:

Վերադառնալ Windows 7 / 8 ի ինքնաշխատ տեղակայում ( Автоматическая установка )

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւՄ

Հիմա այս ֆորումը նայում են: գրանցված օգտվողներ չկան և հյուրեր: 0

cron