Ուլտրաբուք ՝ Toshiba KIRAbook

Նորություններ համակարգիչների, համակցող սարքերի և այլնի մասին

Մոդերատոր: Մյասնիկ

Ուլտրաբուք ՝ Toshiba KIRAbook

գրառում Մուշեղ » 14 հլս 2013, 16:30

KIRAbook - Windows 8 ով ուլտրաբուք 2560х1440 վահանի տարլուծմամբ

Ընկերությունը այսօր ներկայացրեց Windows 8 օպերացիոն համակարգի հիման վրա նոր KIRAbook անունը ստացած ուլտրաբուք:
Սարքը ունի 13,3 դյույմանոց ցուցարկիչ և այդ չափերի համար տպավորիչ 2560х1440 վահանի տարլուծում: Խտությունը 1 դյույմի վրա կազմում է 221 փիքսել՝ թույլ տալով նրան մրցել MacBook Pro ի Retina և Chromebook Pixel ցուցադրիչների հետ ( այնտեղ դա կազմում է համապատասխանաբար 227 ppi և 239 ppi ): KIRAbook ը կդառնա Windows 8 ով առաջին նման բարձր խտությամբ ցուցադրիչով ուլտրաբուքը:

photo_1_610x458.jpg
(31.11 ԿԲ) Ընդամենը բեռնավորվել է՝ 9423

Մատչելի կլինի 3 տեսակի ուլտրաբուքեր, որոնցից երկուսը օժտված են Intel Core i5-3337U և i7-3537U մշակիչներով՝ երկուսն էլ սենսորային ցուցարկիչով (10 կետանոց բազմաթաչ), իսկ երրորդը առանց սենսորի: Ինչպես նաև 8 ԳԲ օպերատիվ հիշողություն ( RAM ) և 256 ԳԲ կոշտ սկավառակ ( HDD ): Ինչպես նկարագրում են ստեղծողները, ուլտրաբուքի պատյանը պատրաստված է «A291» տիպի ալյումինից, որը երկու անգամ դիմացկուն է սովորաբար կիրառվող համաձուլվածքներից և ինչի հաշվին քաշը կհասնի նվազագույնի՝ 1,17 կգ ( 17,8 մմ հաստությամբ):
Հիմնական կառուցվածքով սարքը կարժենա $1599, i5-3337U մշակիչով՝ $1799, իսկ i7 մշակիչով առնվազն՝ $2,000:
Մուշեղ
Գերմոդերատոր
 
Գրառում: 25
Գրանցված է: 29 հնս 2013, 14:42
Հավանել է: 13 անգամ:
Հավանել են: 3 անգամ:

Վերադառնալ Համակարգիչներ, դետալներ և այլն

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւՄ

Հիմա այս ֆորումը նայում են: գրանցված օգտվողներ չկան և հյուր: 1

cron