Մուշեղ -ը գրել է:Ունի մեկական ADSL, USB և Ethernet միացքեր (port):
Կարող է աշխատել և որպես կամուրջ և թե որպես երթուղիչ:
Ամեն ինչ ճիշտ է: Սակայն ֆորումներում շատ վատ են արտահայտվում կերպիչի՝ որպես երթուղիչ աշխատանքի մասին:
Այսինքն կախվում է, կորցնում է կապը և այլն: Ուրեմն, որպեսզի փորձեր չանենք, խորհուրդ եմ տալիս օգտագործել որպես կամուրջ:
Vronik -ը գրել է: երկու համակարգչով տեղային ցանց էլ որ կարողոնամ ստեղծել բավական է։
1. Եթե օգտագործում ենք որպես կամուրջ, ուրեմն երկու համակարգիչը միմյանց միացնելու համար մեզ պետք կլինի համակարգիչ-համակարգիչ ethernet միացնող լար՝ գրեթե բոլոր համակարգչային խանութներում կա: Սա այն դեպքում եթե համակարգիչներից գոնէ մեկը չունի wi-fi միացք: Եթե երկուսն էլ ունեն ապա նայիր 5-րդ կետը:
2. Ենթադրենք Windows XP-ով (2-րդ համակարգիչ) միանում ենք Windows 8-ին (1-ին համակարգիչ), որը իր հերթին միացված է համացանցին USB միացքով (եթե միացված է ethernet -ով՝ պետք փոխել և միանալ USB-ով սարքավարի տեղադրումով և այլն )՝ կարգավորումները նկարագրված է կերպիչի հրահանգում: Այնուհետև 1-ին համակարգչում ստեղծել տեղային կամ տնային ցանց՝ Ethernet միացքի TCP/IP արձանագրության մեջ IP հասցեն նշանակելով 192.168.2.1 ցանցային դիմակը 255.255.255.0: Կապակցումը նկարագրելիս պետք է նշել այս համակարգչի միջոցով մնացած համակարգիչները կարող են միանալ համացանցին (արտահայտությունը լավ չեմ հիշում՝ մոտավորապես նման է)
3. 2-րդ համակարգչի համար կապակցումը նկարագրելիս պետք է նշել այս համակարգիչը ուրիշ համակարգչի միջոցով միանում է համացանցին
ip հասցեն 192.168.2.2 ցանցային դիմակը 255.255.255.0:
4. 1-համակարգչից ստուգել 2-րդը երևում է թե ոչ՝ 1-ին համակարգչի վրա մեկնարկել-Աշխատեցնել.. և մուտքագրել ping -t 192.168.2.2
2-րդ համակարգչից ստուգել 1-ինը երևում է թե ոչ՝ 2-րդ համակարգչի վրա մեկնարկել-Աշխատեցնել.. և մուտքագրել ping -t 192.168.2.1
5. Կնկարագրեմ եթե երկուսն էլ ունեն WI-FI
Մոտավորապես այսքանը՝ փորձեք և արդյունքների մասին գրեք:
QuadCore Intel Core i7-2600, 3800 MHz: Մայրական սալիկ՝ Gigabyte GA-Z68AP-D3: Հիշոշություն՝ 8 ԳԲ (2x DDR3-1333 DDR3 SDRAM): Տեսասալիկ՝ NVIDIA GeForce GTS 450 (1024 ՄԲ): Ցուցարկիչ LG E1941 (Analog) [18.5" LCD]