Masis Windows 7 SP1 x86/x64 հայերեն 2015-07

Քննարկումներ՝ Microsoft Windows 7 գործավար համակարգի վերաբերյալ

Մոդերատոր: Մյասնիկ

Masis Windows 7 SP1 x86/x64 հայերեն 2015-07

գրառում val999 » 07 օգս 2015, 19:29

Masis Windows 7 SP1 x86/x64 եւ MsDart 7.0 հայերեն




Մասիս Windows 7 SP1 x86(32 բիթ)/x64(64 բիթ) տեղակայման սկավառակ
21.07.2015 թ-ի դրությամբ:

Համակարգը տեղակայվում է սովորական կերպով:
Տեղակայման ընթացքում սարքավարներ չեն տեղադրվում:
Խորհուրդ է տրվում տեղադրել ձեր համակարգչի գործարանային սարքավարները:
Նախատեղակայման համակարգում՝ Windows PE-ում
ներածված են (ինտեգրված) USB 3-ի սարքավարները:
Տեղակայման ողջ ընթացքը կատարվում է հայերեն լեզվով:

Տեղակայման սկավառակը պատրաստվել է
ru_windows_7_enterprise_with_sp1_x86_dvd_u_677692, ru_windows_7_enterprise_with_sp1_x64_dvd_u_677671,
ru_windows_7_ultimate_with_sp1_x86_dvd_u_677463, ru_windows_7_ultimate_with_sp1_x64_dvd_u_677391,
բնօրինակների վրա (ոչինչ չի ջնջվել և ոչինչ չի փոփոխվել, բացի թարգմանությունից եւ արդիացումներից)
եւ համաձայն
Windows 7 SP1 hy x86 և x64 հայերեն տեղակայման սկավառակ թեմայի


Տեղակայումը սկսվում է մեզ հայտնի էկրաններով
Պատկեր

Այստեղ տեղակայման լեզուն ընտրելու հարկ չկա, քանի որ այն միայն հայերեն է:
Ժամանակի եւ տարադրամի ձեւաչափը ընտրում ենք Հայաստան
(Армянский(Армения), այն առայժմ չի հաջողվել թարգմանել)
Ստեղնաշարի դասավորությունը՝ ԱՄՆ (US)


Պատկեր

Այստեղ կարելի է միանգամից սկսել տեղակայումը՝
սեղմելով Տեղակայել կոճակը
կամ անցնել Համակարգի վերականգնում կերպին


Պատկեր

Պատկեր

Այստեղ ընտրում ենք Windows-ի վարկածը եւ սեղմում Առաջ կոճակը

Պատկեր

Ընդունում ենք արտոնագրային պայմանները եւ սեղմում Առաջ կոճակը

Պատկեր

Այստեղ պետք է լինել ուշադիր: Երկրորդ միույթը՝ Լրիվ տեղակայում (լրացուցիչ կայանքներ)
կամ մաքուր տեղակայումը(տեղակայել զրոյից) կջնջի ձեր ընտրած սկավառակի բաժնում եղած բոլոր տվյալները:

Որից հետո մնում է սկավառակների և բաժինների ցանկից ընտրել այն սկավառակի
բաժինը, որտեղ ուզում ենք տեղակայել Windows 7 SP1 համակարգը
Պատկեր

Այստեղ պետք է լինել ուշադիր: Մաքուր տեղակայումը(տեղակայել զրոյից)
կջնջի ձեր ընտրած սկավառակի բաժնում եղած բոլոր տվյալները:


Պատկեր

Հետեւում ենք, որպեսզի հարցեր չառաջանան:
Պատկեր

ՈՒշադրություն. Համակարգչի անունը չի կարելի հայերեն մուտքագրել:

Պատկեր


Պատկեր

Պատկեր

Պատկեր

Պատկեր

Պատկեր

Պատկեր

Պատկեր

Պատկեր

ՈՒշադրություն. Եթե արտադրանքի բանալին տեղակայման ժամանակ
արդեն մուտքագրել եք, ապա առաջին միույթում նշումը հանեք:

Տեղակայումից հետո կարող եք ("լուռ") վարիչի իրավունքներով տեղադրել նաև
- DirectX (June 2010) - Մուլտիմեդային գործադիրների համար գրադարանների փաթեթ:
- Cpldapu v13.11b Ru (x86) - Հսկիչ վահանակի համար լրացուցիչ ծրագրույթներ:
- Paint.NET v3.5.11 Ru (x86)- Անվճար ցանցային գծապատկերային խմբագրիչ: Անհրաժեշտ է ինտեգրել RuntimePack-ի հետ համատեղ:
- WinRAR v5.10 hy (x86\x64)-WinRAR v5.10 hy (x86\x64) - Windows-ի համար ամենահայտնի փաթեթավորիչներից մեկը:
- AkelPad v4.8.5 Ru (x86\x64) - Փոքրիկ և արագ գրվածքային խմբագրիչ:
- Unlocker v1.9.2 Ru (x86\x64) - Օգտագործման մեջ գտնվող նիշքերի ապաարգելափակող գործադիր:
- Rainmeter v3.0.1 Ru (x86\x64) - Համակարգչի պաշարները դիտազննող գործադիր:
- 7-Zip v9.20 hy (x86\x64) - Բարձր աստիճանի սեղմող անվճար փաթեթավորիչ:
- RuntimePack v13.7.1 (x86\x64) - Գործադիրների աշխատանքի համար անհրաժեշտ Runtime գրադարանների փաթեթ:
- HashTab v5.1.0.23 Ru (x86\x64) - Ներբեռնած նիշքերի հսկիչ գումարի հաշվում և համեմատում՝ ցուցադրում է MD5, SHA-1 քեշը և CRC-32: Շատ հարմար է ներբեռնած նիշքերի ստուգման ժամանակ:
- Microsoft Silverlight v5.1.20913.0 Ru (x86\x64) - Internet Explorer-ին և Mozilla Firefox-ին կապակցվող հանգույց-գործադիր՝ միավոող շարժունացման, տեսա-ձայնային և համագործակցության գործառույթները:
- Microsoft .NET FrameWork v4.5 Full [Slim] (x86\x64) - Ծրագրային տեխնոլոգիա՝ նախատեսված սովորական և WEB գործադիրների համար: Այս փաթեթը պարունակում է x86/x64 տեղադրիչներ: Արդիացումները ինտեգրված են: Տնտեսվում է 200 + ՄԲ տարածք HDD\SSD-ի վրա:
- Adobe Shockwave Player v12.0.5.146 ActiveX [Full] (x86) - Թույլէ տալիս նվագարկել Flash-շարժունացումներ՝ օգտագործելով վեկտորային 3D-գծապատկերային տեխնոլոգիան, Flash-խաղեր և ուրիշ փոխազդու միավորներ: Հետախույզում "էջերի նախագիծ" կերպում հնարավորություն է տալիս դիտել .psd նիշքերը:
-Java™ SE Runtime Environment v7.0.450 Update 45 (x86\x64) [Full] (x86) - Sun Microsystems-ի կողմից ստեղծված կատարողական միջավայր, գործարկելու և օգտագործելու համար գործադիրները՝ գրված Java ծրագրային լեզվով:
-Adobe Flash Player v11.9.900.152 (ActiveX & Plugin) (x86\x64) - Կատարում է Adobe Flash-ի ActiveX և Plugin բաղադրիչների տեղադրում՝ Flash շարժունացումներ դիտելու համար:


Ինչպես հավաքածուի կերպարը գրել դատարկ DVD-ի վրա


Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
Ներբեռնել Masis Windows 7 SP1 x86 հայերեն DVD տարբերակը 2015-07

Պարունակում է x86-ի բոլոր վարկածները՝ Windows 7 Starter x86, Windows 7 Home Basic x86, Windows 7 Home Premium x86, Windows 7 Professional x86, Windows 7 Ultimate x86, Windows 7 Enterprise x86: Բոլոր վարկածները արդիացված են մինչեւ 2015 թվականի հուլիս ամիսը ներառյալ:

CRC32: 8AA16119
MD5: 5D3F14F597E6296A9C1115C38B701EB4
SHA-1: BE0BD533F2F4714401841DF973445649AD52027D


Ծավալը 4.20 ԳԲ


Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
Ներբեռնել Masis Windows 7 SP1 x64 հայերեն DVD9 տարբերակը 2015-07

Պարունակում է x64-ի բոլոր վարկածները՝ Windows 7 Home Basic x64, Windows 7 Home Premium x64, Windows 7 Professional x64, Windows 7 Ultimate x64, Windows 7 Enterprise x64: Բոլոր վարկածները արդիացված են մինչեւ 2015 թվականի հուլիս ամիսը ներառյալ:

CRC32: E3F97E10
MD5: F57B7707DA9017D2B6E4640C427C5278
SHA-1: 6FE8C96E58F78DF4F576497B9E716D06DEB1154A



Ծավալը 5.84 ԳԲ


Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
Ներբեռնել Masis Windows 7 SP1 x86+x64 հայերեն DVD9 տարբերակը 2015-07

Պարունակում է x86-ի եւ x64-ի բոլոր վարկածները՝ Windows 7 Starter x86, Windows 7 Home Basic x86, Windows 7 Home Premium x86, Windows 7 Professional x86, Windows 7 Ultimate x86, Windows 7 Enterprise x86, Windows 7 Home Basic x64, Windows 7 Home Premium x64, Windows 7 Professional x64, Windows 7 Ultimate x64, Windows 7 Enterprise x64: Բոլոր վարկածները արդիացված են մինչեւ 2015 թվականի հուլիս ամիսը ներառյալ:

CRC32: B1E52385
MD5: 4B619DC5EBC348113B1F3D3825F832EE
SHA-1: 73929A742D68D6E53A28B3C442FF506917B33E25

Ծավալը 7.51 ԳԲ

Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
Ներբեռնել Ultraiso ծրագիրը


Սա իմ չորրորդ հավաքածուն է:
Շատ եմ խնդրում թերությունների և բացթողումների համար գրեք: Հաջորդ տարբերակում կուղղեմ:


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւ'Ն
WINDOWS 7 SP1 գործադիր համակարգի (ԳՀ) և հետվինդոուսյան տեղակայում (ՀՎՏ) (HWT, անգլերեն WPI-ից) ծրագրաշարերի հավաքածուն հեղինակը ստեղծել է իր համար: Այդ իսկ պատճառով սույն հավաքածուն օգտագործելու ժամանակ առաջացած հետևանքների համար հեղինակը պատասխանատվություն չի կրում: Հավաքածուն ստեղծվեել է այնպես, ինչպես կա և Ձեր կողմից օգտագործվում է Ձեր կամքով:
Ուշադրությո'ւն
Սույն հավաքածուն Ձեզ ներկայացվում է բացառապես ծանոթանալու նպատակով: Բոլոր իրավունքները որոշ արտադրանքների համար պատկանում են իրենց իրավատիրոջը: Եթե դուք օգտագործում եք այս հավաքածուի որևէ արտադրանք, ապա ենթադրվում է, որ դուք ունեք նրա արտոնագիրը, այլապես ջնջեք այն՝ ծանոթացման ժամանակաշրջանը սպառվելուց հետո (30 օր): Հավաքածուի մեջ ներառված ծրագրաշարերի անօրինական օգտագործման համար հեղինակը պատասխանատվություն չի կրում:

******************************************************************* ՎԵՐՋ :D **********************************************************************
HP Pavilion DV8-1250er,Intel Core i7 720QM (1,6 ԳՀց, 6 ՄԲ L3): Չիփսեթ՝ Intel PM55 Express: Հիշոշություն՝ 4 ԳԲ (1x DDR3-1066, 4096 ՄԲ ): NVIDIA GeForce GT 230M (2815 ՄԲ): Full HD HP Ultra BrightView Infinity [18.4"-1920 x 1080]: 2 x 500 ԳԲ SATA:
Օգտվողի ավատարը
val999
Գերմոդերատոր
 
Գրառում: 41
Գրանցված է: 07 հնս 2013, 22:59
Հավանել է: 20 անգամ:
Հավանել են: 26 անգամ:

Վերադառնալ Microsoft Windows 7

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւՄ

Հիմա այս ֆորումը նայում են: գրանցված օգտվողներ չկան և հյուրեր: 2

cron