Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ 2016-02

Քննարկումներ՝ Microsoft Windows XP գործավար համակարգի վերաբերյալ

Մոդերատոր: Մյասնիկ

Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ 2016-02

գրառում val999 » 28 մայ 2014, 13:39

Masis Windows XP 2016.02 DVD


Պատկեր


Բազմամեկնարկային սկավառակ Մասիս Windows XP SP3
17.02.2016 թ-ի դրությամբ:

Համակարգը տեղակայվում է ինքնաշխատ (առանց միջամտության՝ բացի տեղակայման տեղը ցույց տալու պահից)
և
սովորական կերպերով:
Բանալու մուտքագրում և գործունացում չի պահանջվում:
Տեղակայման ընթացքում սարքավարները չեն տեղադրվում:
Բաշխիչը պարունակում է նոթբուքերի հանար AHCI սարքավարները:
Տեղակայման ողջ ընթացքը կատարվում է հայերեն լեզվով:


Բազմամեկնարկը պարունակում է՝
Մասիս Windows XP SP3 համակարգի ինքնաշխատ տեղակայում - Համակարգը տեղակայվոմ է լիովին ինքնաշխատ՝ առանց միջամտության: Ձեզ մնում է միայն նշել սկավառակի այն բաժինը, որտեղ պետք է տեղադրվի համակարգը:
Մասիս Windows XP SP3 համակարգի սովորական տեղակայում(վերականգնման կառավարակետ) - Համակարգը տեղակայվում է սովորական եղանակով՝ մուտքագրվում են օգտվողի տվյալները և այլն...: Վերականգնման կառավարակետը ծառայում է գործավար համակարգի վերականգնման համար:
Hiren Boot CD 1.5 rus (2011թ-ի մայիս) - Անհրաժեշտ ծրագրեր lexapass-ի Hiren Boot CD ռուսական հավաքածուից՝ http://lexapass.narod.ru/
Acronis Disk Director 11 Rus + Acronis True Image 2013 Rus - Նոր ծրագրեր Acronis-ից՝ կոշտ սկավառակների հետ աշխատելու համար: Պահուստային պատճենումներ, տեղեկույթի վերականգնում, սկավառակի բաժինների կառավարում և այլն:
Memtest86+ 5.00 b5 - Ֆիզիկական հիշողության ստուգում
RusLive Mini NIKZZZZa-ից (2013.10.17) - Windows LiveCD NIKZZZZ-ից՝ ֆիզիկական հիշողություն բեռնելով: Մեկնարկում է 1ր. 40 վրկ-ում:

Պատկեր

Hiren Boot CD 1.5 -ի ԿԱԶՄԸ
Partition Magic Pro Server 8.05 – թույլէ տալիս ձեր կոշտ սկավառակում ստեղծել, չափերը փոխել, միացնել և փոխակերպել բաժինները(կամ մասնաբժինները)՝ առանց տվյալները վնասելու: Ծրագիրը ունի բարեհամբույր գծապատկերային միջերես և մկան լիարժեք աջակցում:
Symantec Norton Ghost 11.5.1 - թույլէ տալիս ստեղծել սկավառակի պատկեր, այդ պատկերը վերագրել կոշտ և այլ տեսակի սկավառակների վրա: Նոր տարբերակը կարող է աշխատել ինչպես CD, այնպէս էլ DVD-գրող սարքերի հետ: Կարող է պատճենել ինչպես ամբողջ սկավառակը, այնպես էլ սկավառակի առանձին մասնաբաժինները:
Astra System Info 5.48 (20.12.2010) - Մանրամասն տեղեկություններ է տալիս համակարգչի սարքավորումների մասին: Իր հնարավորություններով նման է հանրահայտ Everest ծրագրին:
Memtest86+ 4.20 – անվճար օժանդակ ծրագիր՝ համակարգչի ֆիզիկական հիշողությունը ստուգելու համար:
Victoria 3.52 Rus – HDD-ների ախտորոշման և խափանաշտկման հզոր օժանդակ ծրագիր: Խորը և բազմակողմանի, միևնույն ժամանակ HDD-ի իրական վիճակի առավելագույնս արագ գնահատման լիովին պատրաստի լուծում: Ծրագիրը օժտված է HDD-ի ախտորոշման գործարանային ծրագրերի մեծ մասի հնարավորություններով
HDD Regenerator 2011 - կոշտ սկավառակների վերականգնման ծրագիր - կարող է վերականգնել վատ հատվածները (չի թաքցնում, այլ վերականգնում է)՝ ապամագնիսացման եղանակով:
Volkov Commander 4.99 (NTFS+) - DOS գործադիր համակարգի հանրահայտ նիշքային կառավարներից մեկը, Norton Commander-ի կրկնօրինակը:
Active Password Changer 3.0.420 (NT/2000/XP/2003/Vista) - Windows NT/2000/XP/2003 գործավար համակարգերի վարիչի գաղտնաբառերի փոփոխման կամ զրոյացման ծրագիր:
MHDD 4.6 - կոշտ սկավառակների փոքրիկ վերանորոգումների և ճշգրիտ ախտորոշման ծրագրային համալիր: Թույլ է տալիս կրիչների հետ աշխատել ստորին մակարդակով՝ ուղղակիորեն IDE հսկիչի միացքի միջոցով:

Պատկեր

Պատկեր

Մասիս Windows XP SP3 համակարգի ինքնաշխատ տեղակայում

Տեղակայումը սկսվում է մեզ հայտնի էկրաններով
Որից հետո մնում է սկավառակների և բաժինների ցանկից ընտրել այն սկավառակի
բաժինը, որտեղ ուզում ենք տեղակայել Windows XP համակարգը

Տեղակայման ընթացքում (T13 րոպեին) ("լուռ") տեղադրվում են նաև
-Առ 2014թ-ի ապրիլի 14-ը բոլոր անհրաժեշտ անվտանգության արդիացումները - (շատ արագ՝ նախօրոք ինտեգրված է Windows XP SP3 ԳՀ-ի բաշխիչին) - Մայքրոսոֆթի 2014թ-ի ապրիլի 14-ից հետո առ այսօր արդիացումների տեղադրում ( Օգտագործվել է Windows XP Embedded-ի արդիացումները, որոնք չնչին փոփոխություններով կարելի է կիրառել նաև Windows XP-ի համար: Embedded-ի արդիացումները շարունակվելու են մինչև 2020 թվականը, այնպես որ ... )
Adobe Flash 14.0.0.125 (32 բիթ) - ActiveX և Plugin-ի բաղադրիչներ, Flash շարժունացումներ Internet Explorer-ում և այլ ծրագրերում, ներառյալ բոլոր հանրահայտ դիտարկիչները՝ - Opera, Firefox, Mozilla, Netscape, Chrome, Safari և այլն
-Microsoft Visual C++ 2005-2008-2010-2012-2013 Redistributable Package (32-64bit)
-DirectX 9.0c Redistributable (32-64bit)
-NET Framework 1.1-3.5 (32bit)
-RuntimePack lite (32-64bit)
Scanner 2.10 Rus
- շատ հարմար ձևով սկավառակների պարունակության դիտում:
Unlocker 1.9.1 Rus - Windows-ի կողմից արգելափակված նիշքերին մատչում:
AHCI MassStorage 12.9.18.22 - AMD, nForce, Jmicron, Marvell, Intel, SiS և VIA-հսկիչների (контроллеров) MassStorage սարքավարների ինտեգրում:
Լրացուցիչ տառատեսակներ - true type տառատեսակներ MS-ի տարբեր արտադրանքներից:
AutoIt Lite 3.0 - Windows-ի տեղակայման ընթացքում և հետո AutoIt ծրագրերի աջակցում:.
XPrights - մատչելիության թույլատրում համակարգչի ընդհանուր պաշարներին:
HashTab 5.1.0.23 - համակարգում ձեր նիշքերի հատկության ընդլայնում՝ ցուցադրում է MD5, SHA-1 քեշը և CRC-32: Շատ հարմար է ներբեռնած նիշքերի ստուգման ժամանակ:
SPTD 1.86 - թվացյալ սարքերի սարքավար՝ անհրաժեշտ է Alcohol և Daemon Tools ծրագրերի տեղադրման ժամանակ:
PhotoShop for Explorer - հետախույզում "էջերի նախագիծ" կերպում հնարավորություն է տալիս դիտել .psd նիշքերը:
-Tahoma Armenian, Times Armenian և Arial AMU տառատեսակները - (Ռ. Թառումյան)


Տեղակայումից հետո Windows առաջին մուտքի ժամանակ ՀՎՏ-ի միջոցով լռելյայն և "լուռ" տեղադրվում են
բոլոր սարքերի սարքավարները (ուրիշ սարքավարներ տեղադրելու համար խորհուրդ է տրվում տեղադրել միայն գործարանային՝ համակարգչի հետ ստացված սարքավարները, այս դեպքում պետք է անջատել "սարքավարների տեղադրում" միույթը, դրա համար ՀՎՏ-ն սպասում է 15 վարկյան),

Պատկեր

որից հետո համակարգը ինքնաբար վերամեկնարկվում է և կատարվում է սովորական մուտք Windows: Կատարվում է վերջնական հայերենացման և հայերեն Internet Explorer 8-ի տեղադրումները, այնուհետև համակարգի վերամեկնարկ՝ միաժամանակ նորից ինքնամեկնարկելով ՀՎՏ-ն: Այստեղ ցանկից կարելի է ընտրել տեղակայվող ծրագրերը: Ոչինչ չընտրելու դեպքում նորից 15 վարկյան սպասելուց հետո ծրագիրը ինքնաբար գործարկվում է և տեղադրվում են լռելյայն նշված ծրագրերը:
Պատկեր


Մասիս Windows XP SP3 համակարգի սովորական տեղակայում (նաեւ վերականգնման կառավար)
Տեղակայումը սկսվում է մեզ հայտնի էկրաններով՝ տարբերությամբ

Ինչպես հավաքածուի պատկերը գրել դատարկ DVD-ի վրա
Ultraiso ծրագիրը ներբեռնելով և տեղադրելով համակարգի մեջ գործարկում ենք
(ովքեր ուզում են կարող են ընտրել ռուսերեն լեզուն՝ Options -> language-> Russian)


Պատկեր


ընտրում iso նիշքը
Պատկեր


և բացում այն՝ ստանալով հետևյալ տեսքը
Պատկեր


Այստեղ սեղմում ենք "записать образ CD" կոճակը(հուրհրացող սկավառակի տեսքով՝ անմիջապես ընտրացանկի "Опции" բառի տակ) և ստանում հետևյալ պատուհանը
Պատկեր


Այստեղ գրելու արագությունը ընտրում ենք[b] նվազագույնը (շատ կարևոր է հետագայում տեղակայման ժամանակ խնդիրներ չունենալու համար) և միացնում ստուգում (проверка) տուփը:[/b]
Պատկեր

Վերոհիշյալ գործողություններից հետո պատուհանը կունենա հետևյալ տեսքը՝
Պատկեր

Մեզ մնում է դատարկ սկավառակը՝ DVD-ն դնել սկավառակավարի մեջ և սեղմել գրել(Записать) կոճակը՝ հետևելով, որ գրելու ժամանակ բացասական հաղորդումներ չլինեն (վնասված կամ վատ դատարկ սկավառակ և այլն):

ՎԵՐՋ :D


Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
Ներբեռնել Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակը 2015-06
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
Ներբեռնել Ultraiso ծրագիրը


Սա իմ երկրորդ հավաքածուն է:
Շատ եմ խնդրում թերությունների և բացթողումների համար գրեք: Հաջորդ տարբերակում կուղղեմ:


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւ'Ն
WINDOWS XP SP3 գործադիր համակարգի (ԳՀ) և հետվինդոուսյան տեղակայում (HWT, անգլերեն WPI-ից) ծրագրաշարերի հավաքածուն հեղինակը ստեղծել է իր համար:
Այդ իսկ պատճառով սույն հավաքածուն օգտագործելու ժամանակ առաջացած հետևանքների համար հեղինակը պատասխանատվություն չի կրում:
Հավաքածուն ստեղծվեել է այնպես, ինչպես կա և Ձեր կողմից օգտագործվում է Ձեր կամքով:
Ուշադրությո'ւն
Սույն հավաքածուն Ձեզ ներկայացվում է բացառապես ծանոթանալու նպատակով: Բոլոր իրավունքները որոշ արտադրանքների համար պատկանում են իրենց իրավատիրոջը:
Եթե դուք օգտագործում եք այս հավաքածուի որևէ արտադրանք, ապա ենթադրվում է, որ դուք ունեք նրա արտոնագիրը, այլապես ջնջեք այն՝ ծանոթացման ժամանակաշրջանը
սպառվելուց հետո (30 օր): Հավաքածուի մեջ ներառված ծրագրաշարերի անօրինական օգտագործման համար հեղինակը պատասխանատվություն չի կրում:

**********************************************************************************************************************************************************************************************************
HP Pavilion DV8-1250er,Intel Core i7 720QM (1,6 ԳՀց, 6 ՄԲ L3): Չիփսեթ՝ Intel PM55 Express: Հիշոշություն՝ 4 ԳԲ (1x DDR3-1066, 4096 ՄԲ ): NVIDIA GeForce GT 230M (2815 ՄԲ): Full HD HP Ultra BrightView Infinity [18.4"-1920 x 1080]: 2 x 500 ԳԲ SATA:
Օգտվողի ավատարը
val999
Գերմոդերատոր
 
Գրառում: 41
Գրանցված է: 07 հնս 2013, 22:59
Հավանել է: 20 անգամ:
Հավանել են: 26 անգամ:

Re: Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն DVD տարբերակ 2015-06

գրառում val999 » 21 փետ 2016, 10:30

Հավելվել է մինչև 20.02.2016թ-ի դրությամբ արդիացումները(վերցված են windows Xp Embeded-ից, ինչը առ այսօր աջակցվում է):
HP Pavilion DV8-1250er,Intel Core i7 720QM (1,6 ԳՀց, 6 ՄԲ L3): Չիփսեթ՝ Intel PM55 Express: Հիշոշություն՝ 4 ԳԲ (1x DDR3-1066, 4096 ՄԲ ): NVIDIA GeForce GT 230M (2815 ՄԲ): Full HD HP Ultra BrightView Infinity [18.4"-1920 x 1080]: 2 x 500 ԳԲ SATA:
Օգտվողի ավատարը
val999
Գերմոդերատոր
 
Գրառում: 41
Գրանցված է: 07 հնս 2013, 22:59
Հավանել է: 20 անգամ:
Հավանել են: 26 անգամ:


Վերադառնալ Microsoft Windows XP

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւՄ

Հիմա այս ֆորումը նայում են: գրանցված օգտվողներ չկան և հյուր: 1

cron