2-ից 1 էջ

Windows XP ի հայերեն տեղակայում

գրառումԱվելացվել է: 12 հոկ 2013, 18:06
val999
Windows XP ի հայերեն տեղակայում


Ընդհանրապես Windows XP ի տեղակայման գրվածքային փուլը սկսվում է SETUPLDR.BIN-ի գործարկմամբ, որը իր աշխատանքի ժամանակ օգտվում է BOOTFONT.BIN տառատեսակից, TXTSETUP.SIF եւ WINNT.SIF նիշքերից եւ այլն: SETUPLDR.BIN-ը վերջացնելով իր աշխատանքը, ղեկավարումը տալիս է SMSS.EXE-ին, որն իր հերթին արդեն օգտագործում է VGA866.FON տառատեսակը:
Հիմնականում այս բաղադրիչների փոփոխության միջոցով տեղակայման գրվածքային փուլը կընթանա հայերեն լեզվով: Հաղորդումների ժամանակ տրվող պատասխանները չեն փոխվել, այսինքն պատասխանում ենք անգլերեն տառերով՝ 'F', 'R', 'F3', 'M' եւ այլն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն: Փոփոխված են միայն էկրանին արտապատկերվող հաղորդումները՝ ծրագրի ոչ մի հրաման փոփոխության չի ենթարկվել:
Այստեղ կտեղադրվեն ֆորումի օգտվողների ջանքերով թարգմանված ծրագրերի վարկածներ՝ ֆորումի օգտվողների համար (ուսումնասիրման, փորձարկման եւ գնահատման համար):
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
BOOTFONT.BIN,
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
SETUPLDR.BIN,
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
SMSS.EXE,
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
VGA866.FON,
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
EULA.TXT գրեթե թարգմանված չէ՝ ընթացքում է, սակայն չի խանգարում տեղակայման գործընթացին
TXTSETUP.SIF եւ WINNT.SIF նիշքերը՝ ուսումնասիրության եւ եթե անհրաժեշտ է ձեր մոտ համապատասխան փոփոխության համար:
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
TXTSETUP.SIF,
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
WINNT.SIF

Նիշքերը փոխարինում(պատճենվում) են ձեր Բաշխիչի համապատախան նիշքերին: Օգտագործվել է ru_windows_xp_professional_with_service_pack_3_x86_cd_vl_x14-74146 "միավորումային վարկածի" ռուսերեն բաշխիչի բնօրինակը՝ ավելացված միայն AHCI սարքավարները(համապատասխան սարքավարի բացակայության պատճառով կապույտ էկրան չստանալու նպատակով):
Ներբեռնված է
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
այստեղից

SETUPLDR.BIN-ի աշխատանքի ժամանակ ստացվող էկրաններից:

Ստորեւ բերված են գրվածքային փուլում ինքնաշխատ տեղակայման դեպքում SMSS.EXE-ի աշխատանքի ժամանակ ստացվող էկրաններից:
Image 001.png
Image 002.png
Image 003.png
Image 004.png
Image 005.png
Image 006.png
Image 007.png
(10.3 ԿԲ) Ընդամենը բեռնավորվել է՝ 12054

Եվ սովորական տեղակայման դեպքում SMSS.EXE-ի աշխատանքի ժամանակ ստացվող էկրաններից:


Re: Windows XP ի հայերեն տեղակայում

գրառումԱվելացվել է: 14 հոկ 2013, 10:24
Մուշեղ
Մայքրոսոֆթի կողմից ռեսուրսը թարգմանվում է, որպես պաշար եւ ոչ թե՝ շտեմ: Նկատել եմ SMSS.EXE-ի մեջ:

Re: Windows XP ի հայերեն տեղակայում

գրառումԱվելացվել է: 14 հոկ 2013, 10:27
BOBO1999
Նույն SMSS.EXE-ի մեջ օգտագործվում է փափուկ սկավառակ, ավելի լավ չէ՝ ճկուն սկավառակ:

Re: Windows XP ի հայերեն տեղակայում

գրառումԱվելացվել է: 14 հոկ 2013, 10:29
Մուշեղ
Նույն SMSS.EXE-ի մեջ օգտագործվում է դինամիկ սկավառակ, ավելի լավ չէ՝ շարժուն սկավառակ:

Re: Windows XP ի հայերեն տեղակայում

գրառումԱվելացվել է: 17 հոկ 2013, 10:17
val999
BOBO1999 -ը գրել է:Նույն SMSS.EXE-ի մեջ օգտագործվում է փափուկ սկավառակ, ավելի լավ չէ՝ ճկուն սկավառակ:
Մուշեղ -ը գրել է:Մայքրոսոֆթի կողմից ռեսուրսը թարգմանվում է, որպես պաշար եւ ոչ թե՝ շտեմ: Նկատել եմ SMSS.EXE-ի մեջ:
Մուշեղ -ը գրել է:Մայքրոսոֆթի կողմից ռեսուրսը թարգմանվում է, որպես պաշար եւ ոչ թե՝ շտեմ: Նկատել եմ SMSS.EXE-ի մեջ:

Լիովին համաձայն եմ, բայց թող բոլոր դիտողությունները հավաքվի, հետո նոր վարկածով նորից կտեղադրեմ:

Re: Windows XP ի հայերեն տեղակայում

գրառումԱվելացվել է: 17 հոկ 2013, 11:40
Մուշեղ
Նույն SMSS.EXE-ի մե ջ ինչպես հասկանալ:

Նախազգուշացում:

Դուք պատրաստվում եք տեղակայել ную Microsoft(R) Windows(R) XP
գործադիր համակարգի փորձնական վարկածը՝ նախատեսված միայն ծանոթության
եւ ժամանակավոր օգտագործման համար:чение ограниченного времени.

 Տեղակայումը շարունակելու համար սեղմեք <ՄՈՒՏՔ>:

 Ծրագրից դուրս գալու համար՝ չտեղակայելով Windows XP-ն
սեղմեք <F3>:

Re: Windows XP ի հայերեն տեղակայում

գրառումԱվելացվել է: 17 հոկ 2013, 11:43
val999
Մուշեղ -ը գրել է:Նույն SMSS.EXE-ի մե ջ ինչպես հասկանալ:

Նախազգուշացում:

Դուք պատրաստվում եք տեղակայել ную Microsoft(R) Windows(R) XP
գործադիր համակարգի փորձնական վարկածը՝ նախատեսված միայն ծանոթության
եւ ժամանակավոր օգտագործման համար:чение ограниченного времени.

 Տեղակայումը շարունակելու համար սեղմեք <ՄՈՒՏՔ>:

 Ծրագրից դուրս գալու համար՝ չտեղակայելով Windows XP-ն
սեղմեք <F3>:


Շնորհակալություն: Վրիպակ է, կուղղեմ:

Re: Windows XP ի հայերեն տեղակայում

գրառումԱվելացվել է: 17 հոկ 2013, 13:59
xp1645
Ես էս ֆորումում նոր եմ, կից թեմաները նայել եմ ու փորձեր արել, բայց ոչ մի նորմալ բան չի ստացվել: Էստեղի նշած րէդակտորներով համարյա անհնարին ա : Եթե հնարավոր ա մի քիչ կասեիք ինչը ոնց ա՞:

Re: Windows XP ի հայերեն տեղակայում

գրառումԱվելացվել է: 17 հոկ 2013, 14:01
win17789
Իմ մոտ էլ ա նույն վիճակը:

Re: Windows XP ի հայերեն տեղակայում

գրառումԱվելացվել է: 17 հոկ 2013, 14:06
zuk112233
Ես էլ կուզեի, բայց մանրամասն՝ դլյա ասոբը ...