Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն USB տարբերակ

Քննարկումներ՝ Microsoft Windows XP գործավար համակարգի վերաբերյալ

Մոդերատոր: Մյասնիկ

Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն USB տարբերակ

գրառում val999 » 30 մայ 2014, 18:29

Masis Windows XP 2014.05 USB


Պատկեր


Բազմամեկնարկային USB կրիչ Մասիս Windows XP SP3
25.05.2014 թ-ի դրությամբ:

Համակարգը տեղակայվում է ինքնաշխատ (առանց միջամտության՝ բացի տեղակայման տեղը ցույց տալու պահից)
և
սովորական կերպերով:
Բանալու մուտքագրում և գործունացում չի պահանջվում:
Տեղակայման ընթացքում սարքավարները չեն տեղադրվում:
Բաշխիչը պարունակում է նոթբուքերի համար AHCI սարքավարները:
Տեղակայման ողջ ընթացքը կատարվում է հայերեն լեզվով:


Բազմամեկնարկը պարունակում է՝
Մասիս Windows XP SP3 համակարգի ինքնաշխատ տեղակայում - Համակարգը տեղակայվոմ է լիովին ինքնաշխատ՝ առանց միջամտության: Ձեզ մնում է միայն նշել սկավառակի այն բաժինը, որտեղ պետք է տեղադրվի համակարգը:
Մասիս Windows XP SP3 համակարգի սովորական տեղակայում(վերականգնման կառավարակետ) - Համակարգը տեղակայվում է սովորական եղանակով՝ մուտքագրվում են օգտվողի տվյալները և այլն...: Վերականգնման կառավարակետը ծառայում է գործավար համակարգի վերականգնման համար:
RusLive Mini РѕС‚ NIKZZZZa (2013.10.17) + փոփոխություններ Chip-ից - - Windows LiveCD NIKZZZZ-ից՝ ֆիզիկական հիշողություն բեռնելով: Մեկնարկում է 1ր. 40 վրկ-ում:
Acronis Disk Director 11 Rus + Acronis True Image 2013 Rus - Նոր ծրագրեր Acronis-ից՝ կոշտ սկավառակների հետ աշխատելու համար: Պահուստային պատճենումներ, տեղեկույթի վերականգնում, սկավառակի բաժինների կառավարում և այլն:
MemTest86+ 5.01 - Ֆիզիկական հիշողության թեստավորում եւ ախտորոշում – անվճար օժանդակ ծրագիր՝ համակարգչի ֆիզիկական հիշողությունը ստուգելու համար:
Victoria 3.52 – HDD-ների ախտորոշման և խափանաշտկման հզոր օժանդակ ծրագիր: Խորը և բազմակողմանի, միևնույն ժամանակ HDD-ի իրական վիճակի առավելագույնս արագ գնահատման լիովին պատրաստի լուծում: Ծրագիրը օժտված է HDD-ի ախտորոշման գործարանային ծրագրերի մեծ մասի հնարավորություններով
HDD Regenerator 2011 - կոշտ սկավառակների վերականգնման ծրագիր - կարող է վերականգնել HDD-ի վատ հատվածները (չի թաքցնում, այլ վերականգնում է)՝ ապամագնիսացման եղանակով:
Norton Symantec Ghost 11.0 - Սկավառակների եւ բաժինների պատճենում- թույլէ տալիս ստեղծել սկավառակի պատկեր, այդ պատկերը վերագրել կոշտ և այլ տեսակի սկավառակների վրա: Նոր տարբերակը կարող է աշխատել ինչպես CD, այնպէս էլ DVD-գրող սարքերի հետ: Կարող է պատճենել ինչպես ամբողջ սկավառակը, այնպես էլ սկավառակի առանձին մասնաբաժինները:

Պատկեր

Մասիս Windows XP SP3 համակարգի ինքնաշխատ տեղակայում

Տեղակայումը սկսվում է մեզ հայտնի էկրաններով
Որից հետո մնում է սկավառակների և բաժինների ցանկից ընտրել այն սկավառակի
բաժինը, որտեղ ուզում ենք տեղակայել Windows XP համակարգը


Տեղակայման ընթացքում (T13 րոպեին) ("լուռ") տեղադրվում են նաև
-Առ այսօր բոլոր անհրաժեշտ անվտանգության արդիացումները - (շատ արագ՝ նախօրոք ինտեգրված է Windows XP SP3 ԳՀ-ի բաշխիչին)
Adobe Flash - ActiveX և Plugin-ի բաղադրիչներ, Flash շարժունացումներ Internet Explorer-ում և այլ ծրագրերում, ներառյալ բոլոր հանրահայտ դիտարկիչները՝ - Opera, Firefox, Mozilla, Netscape, Chrome, Safari և այլն
-Microsoft Visual C++ 2005-2008-2010-2012-2013 Redistributable Package (32-64bit)
-DirectX 9.0c Redistributable (32-64bit)
-NET Framework 1.1-3.5 (32bit)
-RuntimePack 13.7.1 (32-64bit)
Scanner 2.10 Rus - շատ հարմար ձևով սկավառակների պարունակության դիտում:
Unlocker 1.9.1 Rus - Windows-ի կողմից արգելափակված նիշքերին մատչում:
AHCI MassStorage 12.9.8 - AMD, nForce, Jmicron, Marvell, Intel, SiS և VIA-հսկիչների սարքավարների ինտեգրում:
Լրացուցիչ տառատեսակներ - true type տառատեսակներ MS-ի տարբեր արտադրանքներից:
AutoIt Lite 3.0 - Windows-ի տեղակայման ընթացքում և հետո AutoIt ծրագրերի աջակցում:.
XPrights - մատչելիության թույլատրում համակարգչի ընդհանուր պաշարներին:
HashTab 5.1.0.23 - համակարգում ձեր նիշքերի հատկության ընդլայնում՝ ցուցադրում է MD5, SHA-1 քեշը և CRC-32: Շատ հարմար է ներբեռնած նիշքերի ստուգման ժամանակ:
SPTD 1.86 - անիրական (կեղծ) սարքերի սարքավար՝ անհրաժեշտ է Alcohol և Daemon Tools ծրագրերի տեղադրման ժամանակ:
PhotoShop for Explorer - հետախույզում "էջերի նախագիծ" կերպւմ հնարավորություն է տալիս դիտել .psd նիշքերը:
-7zip 9.20 Final (32-64bit) - հայերեն թարգմանությունը՝ Հ. Օհանյանի: Մի քանի եզրեր համապատասխանեցվել է Windows-ում ընդունված եզրերին (նիշք, ... և այլն) MasisIT.am
-Total Commander 8.01 Power Pack 2013.08 Final - հայերեն թարգմանությունը՝ Հ. Օհանյանի: Մի քանի եզրեր համապատասխանեցվել է Windows-ում ընդունված եզրերին (նիշք, ... և այլն) MasisIT.am
-TeamViewer 8.0 - առայժմ ռուսերեն
-UltraISO 9.6.0.3000 (32-64bit) - առայժմ ռուսերեն
-WinRAR 5.01 Final (32-64bit) - հայերեն թարգմանությունը՝ Հ. Օհանյանի: Մի քանի եզրեր համապատասխանեցվել է Windows-ում ընդունված եզրերին (նիշք, ... և այլն) MasisIT.am
-Mozilla Firefox 29.0 - հայերեն թարգմանությունը՝ Արմեն Զամբրանո Գասպարյան, Ռոբերտ Սարգսյան, Հրանտ Օհանյան:Մի քանի եզրեր համապատասխանեցվել է Windows-ում ընդունված եզրերին (նիշք, ... և այլն) MasisIT.am
-Google Chrome 27.0.1453.116 - առայժմ ռուսերեն
-SKYPE - հայերեն թարգմանությունը՝ Հ. Օհանյանի: Մի քանի եզրեր համապատասխանեցվել է Windows-ում ընդունված եզրերին (նիշք, ... և այլն) MasisIT.am
-Tahoma Armenian, Times Armenian և Arial AMU տառատեսակները - (Ռ. Թառումյան)


Տեղակայումից հետո Windows առաջին մուտքի ժամանակ ՀՎՏ-ի միջոցով լռելյայն և "լուռ" տեղադրվում են
բոլոր սարքերի սարքավարները (ուրիշ սարքավարներ տեղադրելու համար՝ խորհուրդ է տրվում տեղադրել միայն գործարանային՝ համակարգչի հետ ստացված սարքավարներ, այս դեպքում պետք է անջատել "սարքավարների տեղադրում" միույթը, դրա համար ՀՎՏ-ն սպասում է 15 վարկյան),

Պատկեր

որից հետո համակարգը ինքնաբար վերամեկնարկվում է և կատարվում է սովորական մուտք Windows, միաժամանակ նորից ինքնամեկնարկելով ՀՎՏ-ն: Այստեղ ցանկից կարելի է ընտրել տեղակայվող ծրագրերը: Ոչինչ չընտրելու դեպքում նորից 15 վարկյան հետո ծրագիրը ինքնաբար գործարկվում է և տեղադրվում են լռելյայն նշված ծրագրերը:

Պատկեր

Մասիս Windows XP SP3 համակարգի սովորական տեղակայում
(վերականգնման կառավարակետ)

Տեղակայումը սկսվում է մեզ հայտնի էկրաններով՝ տարբերությամբ


Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
Ներբեռնել Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն USB 8GB տարբերակը
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
Ներբեռնել Masis Windows XP SP3 և ՀՎՏ հայերեն USB 4GB տարբերակը
Թաքցված տեքստ: Անհրաժեշտ է գրանցվել:
Ներբեռնել ghost32 ծրագիրը


Սա իմ առաջին հավաքածուն է, այնպես որ շատ չդժգոհեք, եթե թերություններ տեսնեք:
Շատ եմ խնդրում թերությունների և բացթողումների համար գրեք: Հաջորդ տարբերակում կուղղեմ:


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւ'Ն
WINDOWS XP SP3 գործադիր համակարգի (ԳՀ) և հետվինդոուսյան տեղակայում (HWT, անգլերեն WPI-ից) ծրագրաշարերի հավաքածուն հեղինակը ստեղծել է իր համար:
Այդ իսկ պատճառով սույն հավաքածուն օգտագործելու ժամանակ առաջացած հետևանքների համար հեղինակը պատասխանատվություն չի կրում:
Հավաքածուն ստեղծվեել է այնպես, ինչպես կա և Ձեր կողմից օգտագործվում է Ձեր կամքով:
Ուշադրությո'ւն
Սույն հավաքածուն Ձեզ ներկայացվում է բացառապես ծանոթանալու նպատակով: Բոլոր իրավունքները որոշ արտադրանքների համար պատկանում են իրենց իրավատիրոջը:
Եթե դուք օգտագործում եք այս հավաքածուի որևէ արտադրանք, ապա ենթադրվում է, որ դուք ունեք նրա արտոնագիրը, այլապես ջնջեք այն՝ ծանոթացման ժամանակաշրջանը
սպառվելուց հետո (30 օր): Հավաքածուի մեջ ներառված ծրագրաշարերի անօրինական օգտագործման համար հեղինակը պատասխանատվություն չի կրում:

**********************************************************************************************************************************************************************************************************
HP Pavilion DV8-1250er,Intel Core i7 720QM (1,6 ԳՀց, 6 ՄԲ L3): Չիփսեթ՝ Intel PM55 Express: Հիշոշություն՝ 4 ԳԲ (1x DDR3-1066, 4096 ՄԲ ): NVIDIA GeForce GT 230M (2815 ՄԲ): Full HD HP Ultra BrightView Infinity [18.4"-1920 x 1080]: 2 x 500 ԳԲ SATA:
Օգտվողի ավատարը
val999
Գերմոդերատոր
 
Գրառում: 41
Գրանցված է: 07 հնս 2013, 22:59
Հավանել է: 20 անգամ:
Հավանել են: 26 անգամ:

Վերադառնալ Microsoft Windows XP

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԻՄԱ ԿՈՆՖԵՐԱՆՍՈւՄ

Հիմա այս ֆորումը նայում են: գրանցված օգտվողներ չկան և հյուրեր: 19

cron