Windows 7 SP1 hy x86 և x64 հայերեն տեղակայման սկավառակի ստեղծում
Համակարգչային բնագավառում օգտվողների, կամ ինչպես հիմա են ասում օգտատերերի մեծամասնությունը ունի, կամ ցանկանում է ունենալ իր պահանջներին համապատասխանող տեղակայման սկավառակ:
Մեզ, հայերիս համար ցանկալի է, որ այն լինի նաև հայերեն:
Ներկայիս Մայքրոսոֆթի տեղակայման սկավառակները տեղակայումը սկսում են այն լեզվով, որ լեզվի համար թողարկվել է(քանակը շատ սահմանափակ է՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլն, որոնք ունեն մասնակի բազմալեզվային միջերեսի փաթեթ՝ MUI )՝ հիմնական լեզուն մնալով անգլերենը: Մեր դեպքում որևէ լեզվով (ոչ անգլերեն) տեղակայուց հետո կարող ենք տեղադրել հայերեն մասնակի միջերեսի փաթեթը (LIP) , եթե համակարգը ներառում է անգլերեն լեզվի լրիվ բազմալեզվային միջերեսի փաթեթը, որպես այսպես կոչված ծնող (կամ ծնողական) լեզու, հակառակ դեպքում ստիպված ենք տեղադրել անգլերեն լեզվի լրիվ բազմալեզվային միջերեսի փաթեթը, հետո նոր միայն հայերեն մասնակի միջերեսի փաթեթը:
Տեղադրումից հետո մեզ սպասվում է նոր հիասթափություն: Եթե անգլերենի վատ իմացության պատճառով տեղադրել ենք, օրինակ ռուսական Windows 7-ը, ապա երկխոսության պատուհաններոում ստանում ենք նորից անգլերեն լեզվով հաղորդումներ, իսկ օգնություն և աջակցում բաժնում հայերենացված օգնության սպառվելուց հետո (ինչը շատ քիչ է) մնացած օգնությունը ռուսերեն լեզվով ստանալու փոխարեն ստանում ենք նորից անգլերեն լեզվով: Կարծում եմ հայերեն մասնակի միջերեսի փաթեթից օգտվողների սակավության պատճառը նաև սա է:
Հիմնականում հայերենով աշխատելու և վերը նշված պատճառներով ինձ համար ստեղծել եմ Windows 7-ի, 8-ի (կտեղադրեմ այս թեման ավարտելուց հետո), 10-ի (ընթացքում է) տեղակայման սկավառակներ, որոնք պետք է բավարարեն հետևյալ պահանջներին:
1.Տեղակայումը հենց սկզբից ընթանա հայերեն լեզվով: (Windows PE-ի հիմնական մասը թարգմանվել է իմ կողմից՝ պահպանելով
..Մայքրոսոֆթի ոճը և եզրերը՝ տերմինները: ( ինչքանով է ստացվել, դատեք ինքներդ):
2.Տեղակայման սկավառակը պարունակի արդեն տեղադրված հայերենի մասնակի միջերեսի փաթեթը:
3.Պարունակի և ինքնաշխատ տեղադրի (առանց Մայքրոսոֆթի պաշտոնական կայքից ներբեռնելու) բոլոր կրիտիկական և
..հանձնարարելի արդիացումները:
4.Տեղակայումից հետո, առաջին մուտքի ժամանակ, մինչև աշխատասեղանի բացելը առաջարկվի ցանկ, որտեղ հնարավոր
..լինի ընտրել անհրաժեշտ ծրագրերը, որից հետո նրանք ինքնաշխատ տեղադրվեն: Չմիջամտելու դեպքում տեղադրվեն
..լռելյայն ընտրված ծրագրերը:
5.Տեղակայման ավարտից հետո աշխատասեղանը բացվի արդեն հայերեն լեզվի անցած:
6.Ցանկալի է, որ մինչ տեղակայումը հնարավորություն ունենամ գործարկել համակարգի «վերակենդանացման» և
.. համակարգչային սպասարկման ծրագրեր, օրինակ MsDart, Acronis, Total Commander, 7-ZIP, WinRAR և այլն:
Նախ պետք է ասեմ, որ x64-բիթանոց համակարգում հաջողվել է ստանալ միայն Windows 7 x64-ի սկավառակ, իսկ Windows 7 x86-ը՝ ոչ, այն հաջողվեց ստանալ միայն VirtualBox v4.3.12.r93733 թվացյալ համակարգերի հարթակի միջավայրում ստեղծելով Windows 7 x86 համակարգ և նրա տակ արդեն իրականացնելով ողջ աշխատանքը: 32-բիթանոց համակարգում երկուսն էլ հաջողությամբ ստացվել է:
Այսպիսով սկսենք:
Ին՞չ է մեզ պետք:
1.Տեղակայումը հենց սկզբից ընթանա հայերեն լեզվով:
Շարունակությունն այստեղ